Գենի նոկդաուն
Գենի նոկդաուն (անգլ.՝ Gene knockdown), մոլեկուլային գենետիկայի մեթոդիկա, որը կիրառում են մեկ կամ մի քանի գեների էքսպրեսիան նվազեցնելու համար՝ նուկլեոտիդների հաջորդականության համապատասխան փոփոխությունների օգնությամբ կամ ինֆորմացիոն ՌՆԹ-ի մոլեկուլում կարճ օլիգոնուկլեոտիդի, կոմպլեմենտարության համապատասխանեցման օգնությամբ։ Այն դեպքում, երբ փոփոխվում է գենային հաջորդականությունը, օրգանիզմը կոչվում է նուկաուտի ենթարկված։
Կարճատև նոկդաունի դեպքում, օլիգոնուկլեոտիդի կապը գենի կամ տրանսկրիպտի միջև նվազեցնում է էքսպրեսիան տրանսկրիպցիայի, տրանսլյացիայի կամ ինֆորմացիոն ՌՆԹ-ի դեգրադացիայի արգելափակման պատճառով, նաև կարող է խախտել պրե-ՌՆԹ-ի սփլայսինգը[1][2]։
Գիտնականներն ուսումնասիրում են անջատված գենի ազդեցությունը կամ նրա էքսպրեսիան օրգանիզմի ֆենոտիպի վրա և համեմատում են նորմալ առանձնյակների հետ։ Գեների կարճատև նոկդաունները հաճախ են կիրառվում զարգացման կենսաբանության մեջ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Summerton J (2007)։ «Morpholino, siRNA, and S-DNA Compared: Impact of Structure and Mechanism of Action on Off-Target Effects and Sequence Specificity» (Pubmed)։ Med Chem. 7 (7): 651–660
- ↑ Summerton J (1999)։ «Morpholino Antisense Oligomers: The Case for an RNase-H Independent Structural Type»։ Biochimica et Biophysica Acta (Pubmed) 1489 (1): 141–58։ PMID 10807004
- ↑ Nasevicius A; Ekker SC (2000)։ «Effective targeted gene 'knockdown' in zebrafish»։ Nature Genetics (Pubmed) 26 (2): 216–20։ PMID 11017081։ doi:10.1038/79951