Գենադի Ավլասենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Ավլասենկո
բելառուս․՝ Генадзь Пятровіч Аўласенка
Ծնվել էօգոստոսի 16, 1955(1955-08-16) (68 տարեկան)
ԾննդավայրLipaviec, Lutaŭski Sieĺsaviet, Ušačy District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և գրող
Լեզուբելառուսերեն
ՔաղաքացիությունԲելառուս Բելառուս
ԿրթությունFaculty of Biology of the Belarusian State University?
Ուշագրավ աշխատանքներ«Ժամանակն է հավաքել քարերը», «Մաստացկայա լիտերատուրա»,«Կոլոբոկի նոր արկածները»
ԱնդամակցությունԲելառուսիայի գրողների միություն
ԱշխատավայրԵրիտասարդություն և Q13028880?
Կայքaulasenka.ho.ua

Գենադի Ավլասենկո (բելառուս․՝ Генадзь Пятровіч Аўласенка, օգոստոսի 16, 1955(1955-08-16), Lipaviec, Lutaŭski Sieĺsaviet, Ušačy District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային գրող, բանաստեղծ և դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բելառուսիայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ ստանալով կենսաբանի, քիմիայի և կենսաբանության ուսուցչի մասնագիտություն։ Որոշ ժամանակ ապրել և աշխատել է Յակուտիայում և Անդրբայկալյան երկրամասում։ 1984 թվականից ապրում է Մինսկ շրջանի Չերվեն քաղաքում։ Այժմ աշխատում է որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ։ Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։ 1999 թվականից հանդիսանում է Բելառուս գրողների միության անդամ։

Գրականությամբ սկսել է զբաղվել բավականին ուշ՝ 80-ականների վերջերից։ Սկզբում գրել է բանաստեղծություններ ռուսերեն և բելառուսերեն։ Այդ ժամանակ գրված բանաստեղծությունները առաջին անգամ մտել են (դեռևս միակն են) «Ժամանակն է հավաքել քարերը» (բելառուս․՝ «Час збіраць камяні») բանաստեղծական ժողովածուի մեջ, որը հրատարակվել է «Մաստացկայա լիտերատուրա» (բելառուս․՝ «Мастацкая літаратура») հրատարակչությունում 2003 թվականին։

Ամենաառաջին պիեսը՝ «Կոլոբոկի նոր արկածները», դրամատուրգիայի հանրապետական առաջին մրցույթում (1995 թվական) զբաղեցրել է 3-րդ տեղը մանկական թատրոնի համար նախատեսված պիեսնեի շարքում։ Հաջորդ նմանատիպ մրցույթում «Ձնեմարդը և Գարունը» պիեսը զբաղեցրել է երրորդ տեղը, բայց որպես տիկնիկային թատրոնի պիես։ Ավելի բեղուն էր 3-րդ մրցույթը, երբ մրցանակներ ստացան նրա 3 պիեսներ (տարբեր անվանակարգերում)՝ երկուսը մանկական և մեկը՝ մեծերի համար։ 1994-2000 թվականներին գրվել են մոտավորապես 20 պիեսներ՝ մեծերի և փոքրերի համար։

Այնուհետև Գենադի Ավլասենկոն սկսել է գրել արձակ ստեղծագործություններ։ Սկզբում դրանք հեքիաթներ էին, որոնք տպագրվել են «Վեսյոլկե», «Բերյոզկե», «Լեսովիչկե» և այլ մանկական թերթերում։ Հետագայում այդ հեքիաթներից ոմանք մտան հեքիաթների հավաքածուի մեջ՝ «Янтарные бусины» և «Башня мира», որոնք հրատարակվեցին «Մաստացկայա լիտերատուրա» հրատարակչությունում համապատասխանաբար 2006 և 2007 թվականներին։ Իսկ «Літаратура і Мастацтва» հրատարակչությունում միևնույն ժամանակ հրատարակվեցին «Հեքիաթների և բանաստեղծությունների կարմիր գիրք», «Հեքիաթների և բանաստեղծությունների անտառային գիրք» և «Հեքիաթների և բանաստեղծությունների կապույտ գիրք» հեքիաթների հավաքածուները, որտեղ բացի այլ հեղինակների ստեղծագործությունները առկա էին նաև Գենադի Ավլասենկոյի ստեղծագործությունները։

Երեխաների համար հեքիաթների հետ մեկտեղ նա գրել է նաև մեծերի համար հեքիաթներ՝ տարբեր թեմաներով, իրականության և ֆանտաստիկայի սահմանում։ Հաջորդ քայլը ֆանտաստիկական վեպերն էին։ Նրանցից մեկը՝ «Բարսումի վայրի կատուներ»-ը, մի քանի հեքիաթների հետ մեկտեղ հրապարակվել են «Խարվեստ» հրատարակչությունում՝ 2009 թվականին։ 2011 թվականին այդ նույն հրատարակչությունում լույս է տեսել «Սև անտառի գերիները» ֆանտաստիկ վեպը։

2009-2012 թվականներին «Գրականություն և արվեստ» հրատարակչությունում լույս են տեսել երեխաների համար գրքեր «Զարմանալի արկածներ օդափոխիչից դուրս եկած փոքրիկ Քամու մասին » (ռուս.՝ «Удивительные приключения маленького Ветерка из Вентилятора»), «Օդափոխիչից դուրս եկած Քամու նոր արկածները» (ռուս.՝ «Новые приключения Ветерка из Вентилятора») և «Քամին և տիկին Ձմեռը»։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Час збіраць камяні։ Вершы, паэмы. Мінск. 2003. 86 с.
  • История вместо математики. Мистический триллер. Минск. 2008. 190 c.
  • Удивительные приключения маленького Ветерка из Вентилятора. Сказка. Минск։ 2009. 125 с.
  • Вася Лайдачкін у краіне Шкодных Звычак. Казачная аповесць. Мінск. 2009. 58 c.
  • Дзікія кошкі Барсума. Мінск։ 2009. 383 с.
  • Новые приключения маленького Ветерка из Вентилятора. Сказка. Минск. 2010. 140 с.
  • Азы вершаскладання. Дапаможнік для пачынаючых паэтаў. Мінск։ 2011. 163 с.
  • Пленники Чёрного леса. Минск։ 2011. 384 с.
  • Ветерок и госпожа Зима. Минск։ 2012. 136 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аўласенка Генадзь // Памяць։ Гісторыка-дакументальная хроніка Ушацкага раёна. Мінск, 2003. С. 544.
  • Урбан І. Першая кніга [«Час збіраць камяні»] // Патрыёт. Ушачы. 30 ліпеня 2003.