Գեղեցկուհիներ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղեցկուհիներ
Красавицы
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1888
Հրատարակություն1888

«Գեղեցկուհիներ» (ռուս.՝ Красавицы), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1888 թվականին: Առաջին անգամ հրապարակվել է 1888 թվականի սեպտեմբերի 21-ին «Նոր ժամանակ» ամսագրի 4513 համարում՝ Ան. Չեխով ստորագրությամբ:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Գեղեցկուհիներ» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1888 թվականի սեպտեմբերի 21-ին «Նոր ժամանակ» ամսագրի 4513 համարում՝ Ան. Չեխով ստորագրությամբ: 1984 թվականին պատմվածքն ընդգրկվել է «Մեր մեջ ասած» ժողովածուում, ավելի ուշ՝ Ադոլֆ Մարքսի հրատարակած Չեխովի հավաքածուում: Հավաքածուի համար Չեխովը կրճատել է պատմությունը, հանել է հայի դստերը հանդիմանելու հատվածը: Պատմվածքն արտացոլում է Չեխովի տպավորությունները, որոնք նա ունեցել էր հայկական Բոլշիե Սալի գյուղով անցնելիս:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գնահատվել է գրողի ժամանակակիցների կողմից: Քննադատ Ա. Ս. Լազարևը գրել է. «Գեղեցիկ լեզու և նկարագրություն: Հոգեբանական առանձնահատկությունն այն է, որ գեղեցկության տեսանկյունից տխրությունը նկատվում է ճիշտ կերպով»[1]:

Վ. Ալբովը «Գեղեցկուհիներ» պատմվածքը վերագրել է այն գործերի շարքին, որտեղ «լսվում է խորը, իդեալի հանդեպ թաքնված ձգտումը, որն աշխարհում տեղ չունի, կյանքի գեղեցկության թաքնված տխրությունը, որի կողքով մարդիկ անտարբեր անցնում են և որը կորչում է ոչ ոքի պետք չգալով»[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեղեցկուհին» երկմասանի պատմվածքը ներկայացվում է 1-ին դեմքով: Մի անգամ ամռանը գիմնազիայում սովորող հեղինակը ձիով պապիկի հետ Դոնի Ռոստով էր գնում: Նրանք կանգ առան հայկական Բախչի-Սալախ գյուղում՝ պապիկի ծանոթ հարուստ հայի տանը: Պապը հայի հետ սկսեց խոսել ոչխարների, արոտավայրի, արածեցնելու մասին. ձանձրույթից տղան սկսեց ատել թփերին, արևին, ճանճերին»: Զրույցի ընթացքում ծառայողը բերեց ուտեստներով և սամովարով սկուտեղ, իսկ հայը կանչեց. «Մաշա, արի թեյ լցրու: Մաշա, որտե՞ղ ես»:

Սենյակ մտավ նրա դուստրը՝ 16 տարեկան մի աղջիկ: Հագին ուներ բամբակյա հագուստ և սպիտակ ժապավեն: Թեյախմության արարողության ժամանակ հեղինակը նայեց աղջկա դեմքին և զգաց, որ իր վրա կարծես քամի է փչում՝ տանելով տոթն ու ձանձրույթը: Աղջկա դեմքը իր «երազներում երբևէ հանդիպած» ամենահմայիչ ու ամենագեղեցիկ դեմքն էր:

Չեխովը մանրակրկիտ նկարագրում է Մաշայի արտաքին գեղեցկությունը, նշում է նրա «դիմագծերը ճշգրտորեն... մազերը, աչքերը, քիթը, բերանը, պարանոցը, կրծքավանդակը և երիտասարդ մարմնի բոլոր շարժումները միավորված են մեկ միասնական, ներդաշնակ ակորդի մեջ, որտեղ բնությունը չի սխալվում որևէ փոքր գիծ անգամ»:

Հյուրասիրությունից հետո պապը գնաց քնելու, իսկ տղան դուրս եկավ տնից և հետևեց, թե ինչպես է Մաշան մտահոգված դեմքով այս ու այն կողմ գնում բակում: Նա հազից էր գլուխը թեքում, որ հետևեր նրան:

Այս զբաղմունքը սպասողության երեք ժամ խլեց, որից հետո հեղինակը և պապը մեկնեցին քաղաք: Նրանց կառապանը՝ խոխոլ Կարպոն, ճանապարհին հիշեց, թե ինչքան դուրեկան էր հայի դուստրը:

Երկրորդ մասը նկարագրում է, թե ինչպես է հեղինակը, որն արդեն ուսանող է, գարնանը երկաթուղով գնում դեպի հարավ: Կայարաններից մեկում նա վագոնից դուրս եկավ հարթակ քայլելու համար: Քայլող ուղևորների մեջ նա տեսավ 17-18 տարեկան երիտասարդ մի աղջկա՝ ռուսական զգեստով: Աղջիկը գեղեցկուհի էր: Նրա գեղեցկության գաղտնիքը «փոքր, անսահման գայթակղիչ շարժումների, ժպիտի, դեմքի խաղի մեջ էր»: Հեղինակին պարուրեց նույն զգացողությունը, որը նա երբևէ ունեցել էր հայկական գյուղում: Երիտասարդի համար դժվար էր հեռանալ գեղեցկուհուց դեպի հեղձուկ վագոն: Երբ գնացքը շարժվեց, աղջիկն աչքերով հետևեց գնացքին և վազեց դեպի այգին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Красавицы// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 32, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Beautés, traduit par Édouard Parayre, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2 07 010550 4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ЦГАЛИ, ф. 189, оп. 1, ед. хр. 19
  2. «Два момента в развитии творчества Антона Павловича Чехова...» - «Мир божий», 1903, № 1, стр. 89

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]