Գեղեցիկ հայկական քիթը (նկար)
Արտաքին տեսք
| տեսակ | դիմանկար |
|---|---|
| նկարիչ | Էդգար Շահին |
| տարի | 1922 |
| բարձրություն | 22, 33 |
| լայնություն | 32, 50 |
| ժանր | դիմանկար |
| նյութ | թուղթ (նյութ), չոր ասեղ[1] |
| գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| ներշնչված է | հոգեբանական դիմախաղ ստեղծելու ցանկություն |
| հիմնական թեմա | կյանքից ընտրված տիպերի նկարագրություն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Գեղեցիկ հայկական քիթը, Էդգար Շահինի հոգեբանական նկարներից։ Պատկերված են երկու ֆրանսուհու և արծվաքիթ հայուհու հոգեբանական նկարագրերը։ Սևի և սպիտակի կոնտրաստները նկարին տալիս են բարձր որակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայուհու դեմքն արտահայտում է անակնկալի եկած մարդու զարմանք, զգաստ անտարբերություն, մի փոքր վրդովմունք, մինչդեռ ֆրանսուհիների արտահայտությունը ուրախ է, ինքնաբուխ, անկաշկանդ։
Տիպերն ընտրված են կյանքից, նրանց շարժումները անբռնազբոս են, բնական է նրանց ծիծաղը, իսկ կոմպոզիցիան` դինամիկ։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահինի արտահայտչական միջոցները այնքան բազմազան են ու անսպառ, որ չի վրիպել եվրոպացի արվեստաբանների ուշադրությունից։ Այդ մասին Հանրի Մարքրին հիացմունքով գրել է.
| Էդգար Շահինի փորագրությունները շնորհագեղ դեմքերի նման մեզ հմայում են առաջին վայրկյանից և այս բնածին եզակի կարողությամբ ներգործում են անմիջապես ինչքան կատարման գեղեցկությամբ, այնքան էլ բնորոշ առողջ ու զորեղ ինքնավերլուծությամբ - [2]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շահին Էդգար Պետրոսի». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
{{cite web}}: Text "Գեղեցիկ հայկական քիթ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն) - ↑ Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987
