Գեղատեսիլ կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Գեղատեսիլ կամուրջ
Живописный мост
Zhivopisny Bridge from Krylatsky Hills 2.JPG
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղանքՌուսաստան Մոսկվա
Տեսակպողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ
Նյութերկաթբետոն
Հատում էՄոսկվա գետը
Կառուցվել է2007
Երկարություն1460
Լայնություն37
Բարձրություն105
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից30
Բացման տարեթիվ2007
Կոորդինատներ: 55°46′35.000000100408″ հս․ լ. 37°26′35.000000101602″ ավ. ե. / 55.77638888891677738° հս․. լ. 37.44305555558377563° ավ. ե. / 55.77638888891677738; 37.44305555558377563

Գեղատեսիլ կամուրջ Մոսկվայում, կախովի կամուրջ է Մոսկվա գետի վրա, տեղակայված է Մոսկվայի արևմուտքում և հանդիսանում է Կրասնոպրեսնինսկի (Մարշալ Ժուկովի պողոտա) պողոտայի մասը: Կամուրջը բացվել և գործարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 27-ին:

Կամրջի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղատեսիլ կամուրջը Ռուսաստանի ամենագեղեցիկ կամուրջներից մեկն է և հանդիսանում է ամենաբարձր ճոպանային կամուրջը Եվրոպայում: Սա ինժեներիայի իսկական հրաշք է և պատկանում է Մոսկվայի ամենատեսարժան 50 վայրերին: Այս կամրջի յուրահատկությունը կայանում է նրա կառուցվածքում - այն կառուցված է եզակի նախագծով` իր մեջ միավորում է կամարավոր և ճոպանավոր կամուրջների կառուցվածքային հատկանիշները: Կամրջի հենասյունը ունի կամարաձև կառուցվածք` կայմապարանների (ճոպանների) հովհարաձև դասավորությամբ, որոնք գցված են գետի մի ափից մյուսը: Կամուրջը Մոսկվա գետը հատում է սուր անկյան տակ: Կամրջի 2 կողմերի երկայնքով տեղադրված են խլացուցիչ էկրաններ: Կամարի վերևի մասում կառուցված է դիտահարթակ - էլիպսի ձև ունեցող ռեստորան (ռեստորանի և հարթակի բացումը պլանավորված էր 2009 թվականի վերջում[1]: Միջոցների անբավարար լինելու պատճառով 2009 թվականի մարտին ռեստորանի շինարարությունը անորոշ ժամանակով դադարեցվել էր և աշխատանքները ավարտելու համար փնտրվում էր մասնավոր ներդրող: Կամրջի երկարությունը 1460 մ է, լայնությունը` 37 մ: Կամարի բարձրությունը 105 մ է, ճոպանների քանակը` 722, կամրջի երթևեկելի մասից մինչև ջրի մակերևույթը` 30 մ: Դիտահարթակի երկարությունը 33 մ է, լայնությունը` 24 մ, իսկ բարձրությունը` 13 մ:

Տեսահարթակի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ընդունվեց որոշում հրաժարվել ռեստորանի կառուցումից և դիտահարթակի վրա տեղակայել Մոսկվայի ԶԱԳՍ-ը: Իր ձևով ԶԱԳՍ - ը հիշեցնում է «թռչող ափսե», որը կամրջի վրա տեղավորված է գետնից 100 մ բարձրության վրա: Այն ունի 2 դահլիճ: Գլխավոր դահլիճը գտնվում է կախովի կառուցվածքի վրա և ունի դեպի Մոսկվա գետը նայող դիտահարթակ, իսկ 2 - րդը գտնվում է գետնի վրա: Նորապսակները և հյուրերը ԶԱԳՍ - ի գլխավոր շենք գնալու համար օգտվում են վերելակից: Բացի դրանից, ԶԱԳՍ - ի մոտ կա ոչ մեծ և գեղեցիկ զբոսայգի` սիրահարների ծառուղով, որի մոտ տեղակայված է 75 տեղանոց ավտոկայանատեղի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]