Գարրի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարրի Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 22, 1927(1927-02-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 17, 1998(1998-02-17) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և հրատարակիչ

Գարրի Մկրտչի Հովհաննիսյան (փետրվարի 22, 1927(1927-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 17, 1998(1998-02-17), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, խմբագիր, հրատարակիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարրի Հովհաննիսյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 22-ին Երևանում։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1954 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» (այժմ՝ «Լրաբեր հասարակական գիտությունների») հանդեսի պատասխանատու քարտուղար, ապա՝ խմբագրի տեղակալ, 1959 թվականից՝ ԳԱ խմբագրահրատարակչական խորհրդի գլխավոր խմբագիր, 1971 թվականից՝ նախագահի տեղակալ։

Մահացել է 1998 թվականի փետրվարի 17-ին Երևանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Հավհաննիսյանի «Նար-Դոս» (1959), «Ավետիք Իսահակյանի արձակը» (1963), «Իսահակյանի ստեղծագործական աշխարհը» (1969), «Ավետիք Իսահակյան։ Կյանքն ու ստեղծագործական ուղին» (1975), «Ազատասիրական գաղափարները հայ հրապարակախոսության մեջ (1820–1920 թվականների)» (համահեղինակ, 1982) աշխատությունները։ Համահեղինակ է «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակի (հատոր 4, 5, 1972, 1979)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։