Գարմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարմար
Garmar.jpg
Ծնվել է հոկտեմբերի 18, 1984(1984-10-18) (34 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ
Լեզու հայերեն
Ազգություն հայ

Կարեն Մանվելի Մարդանյան, հայտնի է որպես Գարմար[1], (1984, հոկտեմբերի 18, Վանաձոր), հայ արդի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն ու պատանեկությունն անցել են Դիլիջանում։ Առողջական խնդիրների պատճառով կիսատ է թողել ուսումը, իսկ 2006 թվականից տեղափոխվել ու ապրում է Ռուսաստանում[2]։

Գարմարի տողերը լի են փիլիսոփայությամբ, պատկերավոր ու պարզ տեսարանների ներկայացմամբ։ «Վայրի անտառ դար 21», «Ծուռ նստած՝ շիտակ խոսեմ», «Ծերացած ծառը», «Փուչիկը», «Խոկում խորհուրդ» այս և ուրիշ բանաստեղծություններում նկատելի է հեղինակի խոհափիլիսոփայական մոտեցումը կյանքին, այն հասկանալու մեծ ձգտումը։ Գարմարը ձգտում է նաև ճանաչել մարդուն ինքնաճանաչման միջոցով, միևնույն ժամանակ սուր արտահայտված ազգային խնդիրների, հոգսերի թեմաներով բանաստեղծությունների «Հիշիր Լաո» շարքը հեղինակի յուրովի արտահայտումն է հայ ազգի շարունակական պայքարի վերաբերյալ։

Մեջբերումներ Գարմարից[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունը իրադարձությունների, հոգու, մտքի, զգայական աշխարհի, կյանքի խտացված արտահայտումն է։ Բանաստեղծությունն ապրում է իր առանձին կյանքով, բանաստեղծն՝ իր, նրանք երբեմն հանդիպում են ստեղծագործելիս։ Բանաստեղծությունն ապրում է ընթերցողի շնորհիվ, բանաստեղծը՝ բանաստեղծությունը հանրության շուրթերում ապրելու շնորհիվ[3]։

Դարի կոշկատակը
Փոշոտվում է նորից,
Ճանապարհը նույնն է.
Կամ երկար է, կամ կարճ։
Դու ինձ ների՛ր,
Որովհետև ես էլ քեզ եմ ներում,
Կհանդիպե՞նք, թե՞ չէ,
Ո՞վ իմանա…
Ինձ հրաժեշտ չտա՛ս,
Չկարոտե՛ս իզուր,
Որովհետև ես եմ քեզ կարոտում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]