Գարի Բոկալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարի Բոկալի
ֆր.՝ Garry Bocaly
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1988(1988-04-19)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Շյոլշե
Հասակ 180 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Առանց ակումբ
Պատանեկան կարիերա
2004—2005 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2010 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 8 (0)
2007—2008  Ֆրանսիա Լիբուրն 29 (1)
2008—2009  Ֆրանսիա Մոնպելյե 35 (4)
2010  Ֆրանսիա Մոնպելյե 12 (0)
2010—2014 Ֆրանսիա Մոնպելյե 73 (3)
2014—2015 Ֆրանսիա Առլ Ավինիոն 10 (0)
Ազգային հավաքական
2008—2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գարի Բոկալի (ֆր.՝ Garry Bocaly, ապրիլի 19, 1988(1988-04-19)[1], Շյոլշե), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարսել»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ կարիերան Գարին սկսել է 2005 թվականին որպես աջ պաշտպան։

«Լիբուրն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի փորձառու պաշտպաններ ձեռք բերելով՝ այդ թվում Լորան Բոնարին, «Մարսել»-ը վաճառեց Գարիին։ Բոկալին տեղափոխվեց «Լիբուրն» ֆուտբոլային ակումբ։ Ակումբում նա խաղաց 229 խաղ և կարողացավ դառնալ 1 գոլի հեղինակ։ Գարին գոլը տոնել է 2007 թվականի սեպտեմբերի 24-ին «Նանտ» ակումբի դեմ խաղում։ Չնայած այդպիսի որակյալ խաղի, որը օգնեց նրան երկարաձգել պայմանագիրը «Մարսելում»[2], թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 19-րդ տեղը, այդ իսկ պատճառով դուրս մնալով ազգային առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Մեկամյա վարձակալումից հետո Գարին վերադարձավ «Մարսել»։

«Մոնպելյե»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում Գարին վարձակալվեց «Մոնպելյե» ակումբի կողմից։ Ակումբում կես մրցաշրջան անցկացնելուց հետո որոշեց պայմանագիր ստորագրել նրա հետ։ Այդ պահից Բոկալին դարձավ ակումբի լիդերներից մեկը։ Նա 2 մրցաշրջան անցկացրեց ակումբում՝ 2010 և 2012 թվականին։ 2012 թվականին կարողացավ դառնալ Ֆանսիայի չեմպիոն, բացի դրանից՝ 2007 թվականին կայացած առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն։ Գարին 2009 թվականին կայացած Երկրորդ լիգայի մեդալակիր է, կարողացել է մասնակցել նաև 2011 թվականի Ֆրանսիայի գավաթի առաջնությանը։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարին խաղացել է շատ տարիքային խմբերում՝ 16-ից մինչև 21 տարեկան։ Նա 19 տարեկանում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ էր, մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և հասել մինչև կիսաեզրափակիչ։ Գարին երիտասարդական հավաքականում դեբյուտել է 2008 թվականի մարտի 26-ին Չեխիայի դեմ խաղում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնպելյե
  • 2011/12 մրցաշրջանի Ֆրանսիայի չեմպիոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. Bocaly prolonge avec l’OM

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի Բոկալի» հոդվածին։