Գավրիիլ Տրոեպոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գավրիլ Տրոեպոլսկիից)
Գավրիիլ Տրոեպոլսկի
Ծնվել էնոյեմբերի 16 (29), 1905[1]
ԾննդավայրBorisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 30, 1995(1995-06-30)[2][3] (89 տարեկան)
Վախճանի վայրՎորոնեժ, Ռուսաստան
ԳերեզմանKominternovskoe cemetery
Մասնագիտությունսցենարիստ, գրող, լրագրող, մանկագիր, արձակագիր և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերվիպակ, պատմվածք, ակնարկ, պիես, երգիծանք և հրապարակախոսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ

Գավրիիլ Նիկոլաևի Տրոեպոլսկի (ռուս.՝ Гавриил Николаевич Троепольский, նոյեմբերի 16 (29), 1905[1], Borisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1995(1995-06-30)[2][3], Վորոնեժ, Ռուսաստան), ռուս սովետական գրող, առավել հայտնի է իր «Սպիտակ Բիմ Սև ականջ» վեպով։ Վեպը անգլերեն թարգմանվել է 1978 թվականին հրատարակվել է Harper & Row-ի կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Վորոնեժում

Տրոեպոլսկին ծնվել է Տամբովի նահանգում, հայրը եղել է ռուս ուղղափառ քահանայի։ 1924 թվականին ավարտել է գյուղատնտեսական դպրոցը և աշխատել կոլխոզներում որպես գյուղատնտես մինչև 1954 թվականը, երբ դարձել է մշտական գրող, նրա բոլոր գրքերը վերաբերել են բնությանը և հողը մշակող մարդկանց։

Նրա առաջին պատմվածքը հրապարկվել է 1937 թվականին։ Նրա առաջին գիրքը՝ «Ագրոնոմիայի օրագրերը» ժողովածուն, հրատարակվել է 1953 թվականին Novy Mir հրատարակության կողմից, դրանում նա «ծաղրել է շրջանների կուսակցության քարտուղարներին, կոլխոզի նախագահներին, գյուղերի դեմագոգներին և գողերին»[5], «Նա առաջին դեմքով ընթերցողներին ծանոթացնում է ռուսական բնապատկերի քնարական գեղեցկություններին և դրա վրա դրված մարդկային գրոտեսկային կերպարներին»[6]։ Հաջորդ տարի տեղափոխվել է Վորոնեժ, որտեղ մնաց իր կյանքի մնացած մասը։

Նրա առաջին վեպը՝ «Սև Երկիր»-ը, հրապարակվել է 1958–1961 թվականներին այն նկարագրում է գյուղական կյանքը Իոսիֆ Ստալինի օրոք և ենթարկվել է խորհրդային գրական իշխանության հարձակմանը։ Նրա «Գետերի, հողերի և այլ բաների մասին» (1965) փաստագրել է Ռուսաստանի բնական ռեսուրսների չարաշահումը և կանխատեսել էկոլոգիական աղետ։ Տրոեպոլսկու «Սպիտակ Բիմ, Սև ականջը» (1971) նրան բերել է հռչակ։ Պատմությունը վաճառվել է միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում, «որից արժութային ողջ հասույթը վերցրել է պետությունը»[7]։

Տրոեպոլսկին ընտրվել է ԽՍՀՄ գրողների միության խորհրդի անդամ 1967 թվականին։ 1975 թվականին արժանացել է պետական մրցանակի, այնուհետև ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության Գրողների միության խորհրդի կազմում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Լիտերատուրնայա գազետա» և այլ գրական ամսագրերում, իսկ «Ամբողջական գործերը» եռահատորյակը տպագրվել է 1977–78 թվականներին։ Ժաննա Վրոնսկայան գրել է՝ «Նա ուրախություն է հայտնել, երբ կոմունիստական համակարգը փլուզվել է։ Նրա տունը Վորոնեժում դարձել է երիտասարդ գրողների ուխտատեղի»[7]։ 1993 թվականին դարձել է Վորոնեժի պատվավոր քաղաքացի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 515—519. — ISBN 5-94848-307-X
  4. https://www.vsu.ru/ru/university/general/history/doctors.html
  5. Yitzhak M. Brudny, Reinventing Russia: Russian Nationalism and the Soviet State, 1953–1991 (Harvard University Press, 2000: 0-674-00438-8), p. 48.
  6. David Lowe, Russian Writing Since 1953: A Critical Study (Ungar, 1987: 0-8044-2554-X), p. 83.
  7. 7,0 7,1 Vronskaya, "Gavriil Troepolsky."