Գավառնո ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գավառնո ջրանցք, ջրանցք Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառում։ Կառուցել է Վասիլ իշխանի որդի ամիր Վահապսը 1374 թվականին։ Կառուցման մասին անձանագրություն կա Կամո քաղաքի մոտ գտնվող «Դարի գլուխ» կոչված գերեզմանատան խաչքարերից մեկի վրա։ Սկսվում է Գեղամա լեռների արևելյան լանջերից բխող սառնորակ աղբյուրներից՝ Գռիձորի (արձանագրության մեջ՝«Կնիվանից ձորէն») և անցնելով այժմյան Ծաղկաշեն գյուղի միջով, թեքվում է դեպի արևելք՝ հասնում Գավառ (Կամո) և միանում Գավառագետին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 831 — 992 էջ։