Գասապա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գասապա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։

20-րդ դարասկզբին ուներ 500 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով։ Կար երկու եկեղեցի (Ս. Հակոբ, Ս. Սարգիս) և երկսեռ դպրոց։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հատոր 2։