Գառնու դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գառնու դաշտ, դաշտ Հայաստանի Կոտայքի մարզում, Արարատյան դաշտի մի մաս, որը փռված է Ազատ գետի ստորին հոսանքի ավազանում, Գառնի գյուղից 5 կմ հարավ– արևմուտք։ Տարածքով հիմնականում համապատասխանում է Երևանի խանության Գառնիբասարի մահալին։ Կլիման ցամաքային է, չոր մերձարևադարձային։ Ոռոգվում է Ազատ գետի ջրերով և ամբողջապես այգեզարդ է[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 28 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 795 — 992 էջ։