Գառնիկ Սաֆարյան
(Վերահղված է Գառնիկ Հրաչիկի Սաֆարյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Գառնիկ Հրաչիկի Սաֆարյան (հոկտեմբերի 24, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գառնիկ Սաֆարյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում, բանվորի ընտանիքում։ 1970-1972 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1972-1978 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնառությունը զուգորդել է աշխատանքային պրակտիկայի հետ։
- 1976-1990 թվականներին աշխատել է որպես ավագ իրավախորհրդատու «Հայէլեկտրոմեքենա» և «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորումներում։
- 1990-1994 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, համատեղության կարգով աշխատել է նաև ՀՀ Գերագույն Խորհրդում որպես գլխավոր փորձագետ։
- 1994 հունիսից մինչև 1998 թ. օգոստոսը աշխատել է ոստիկանության ակադեմիայում, որպես ամբիոնի պետ։
- 1998 թ. օգոստոսի 5–ից մինչև 2007 թ. օգոստոսի 31-ը գլխավորել է ՀՀ գլխավոր դատախազության Գիտաուսումնական կենտրոնը։
- 2008 թ. սեպտեմբերի 1-ից մինչև այժմ հանդիսանում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։
- 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը (նվիրված է միջնադարի հայ իրավաքաղաքական մտքի լուսաբանմանը)
- 2002 թ. մայիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (նվիրված է Հայաստանի երրորդ Հանրապետության իրավաստեղծ գործունեության, ինչպես նաև օրենսդրական համակարգի կատարելագործման հետ կապված հիմնախնդիրների տեսական և կիրառական վերլուծությանը)։
Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իրավաստեղծ գործունեության և օրենսդրությանզարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում», 2004
- «Հայաստանիմիջնադարյան իրավունքը», 1996
- «Պետության և իրավունքի տեսության հիմնահարցեր» /համահեղինակությամբ, 2001
- «Հայ իրավաքաղաքական միտքը 11 - 13 -րդ դարերում», 1995
- «Իրավունքի տեսության հիմնահարցեր» (համահեղինակությամբ), 2003
- «Հռոմեական քաղաքացիական (մասնավոր) իրավունք», 1996
- «Հռոմեական իրավունք» (համահեղինակությամբ), 2002
- «Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը X-XIII դդ. », 2008
Ընդհանուր առմամբ 13 մենագրության և ուսումնական ձեռնարկների և 36 գիտական հոդվածների հեղինակ է։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գառնիկ Հրաչիկի Սաֆարյան(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ Արդարադատության Նախարարության Իրավաբանական ինստիտուտի Գիտական խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
|