Գայլխեղդ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլխեղդ
ռուս.՝ Волкодав
ՀեղինակՄարիա Սեմյոնովա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր576
ՇարքԳայլխեղդ
Երկիր Ռուսաստան
ՀրատարակիչԱՍՏ
Հրատարակման տարեթիվ1995
ԳՄՍՀ5-17-041611-3 և 5-352-01946-2

Գայլխեղդ, Մարիա Սեմյոնովայի ֆենտեզի֊վեպ։ Գրվել է 1995 թվականին։ «Գայլխեղդ» վեպերի շարքից առաջինն է։ Այդ շարքի մեջ մտնում են 6 գիրք։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլխեղդը գլխավոր հերոսի մականունն է, քանի որ ինքը սեփական անուն չունի։ Երբ նա դեռ շատ փոքր էր և նրան անուն չէին տվել, իր հարազատ բնակավայրի վրա հարձակվեցին։ Ամբողջ ցեղին սկսում են վերացնել։ Տղային ցանկանում են սպանել շների միջոցով, բայց երբ շները չհոշոտեցին նրան, հարձակված ցեղի առաջնորդը դա ընկալեց որպես բարի նշան, և տղային ողջ թողեցին, բայց նրան ստրուկ դարձրեցին և վաճառեցին Թանկարժեք քարերի լեռներում՝ հանքեր, որտեղից քչերն էին ողջ դուրս գալիս (դրա մասին պատմում է երրորդ գիրքը)։ Գայլխեղդը չի անցնում հետգնման ծիսակարգը և չի ստանում իրական անուն։ Գայլխեղդի մականունը, որը հետագայում դարձավ հիմնական անուն, նա ձեռք էր բերել Թանկարժեք քարերի լեռներում Գայլ մականունով վերահսկիչին սպանելու համար։

Վեպը սկսվում է այն բանից, որ Գայլխեղդը գնում է հարձակվողնի՝ «Մարդակեր» մականունով լեգվանական առաջնորդի ամրոցի մոտ, որպեսզի վրեժ լուծի։ Եվ չի էլ սպասում, որ աստվածները նրան հետագա կյանք կտան․ նա կարծում է, որ նա անում է այն, ինչի համար ապրել է այդքան տարի։ Բայց ճակատագիրը այլ շրջադարձ է անում՝ Գայլխեղդը անսպասելի գտնում է Մարդակերի որջում հյուծված բանտարկյալ Տիլորնին և երիտասարդ աղջիկ Նիլիտին, որոնց ազատում է և որոնց մասին հոգատարությունը թույլ չի տալիս իրեն մահանալ։

Գայլխեղդը, Տիլորնը և Նիլիտը գնում են Գալիրադ քաղաք և միանում են քարավաններից մեկին։ Ճանապարհին քարավանի վրա հարձակվում են ավազակները։ Գայլխեղդը վերցնում է հարձակվածների առաջնորդի՝ Ժադոբիի թուրը։ Գործողությունների ընթացքում Գայլխեղդը դառնում է թիկնապահ Ելենի մոտ, ով առաջնորդում էր քաղաքը այդ ժամանակ։ Ելենի հայրը ամուսնացնում է իրեն Գայլխեղդի գլխավոր թշնամու՝ Վինիտարի հետ, ում հայրը Մարդակեր Վինիտարն էր։ Իր փեսացուի մոտ ուղևորվող Ելենին ճանապարհելու ժամանակ Գայլխեղդը ստիպված է լինում դիմակայել Ժադոբիի ավազակներին, մինչև կհանդիպի Վինիտարին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գայլխեղդ» վեպը էկրանավորվել է 2006 թ. «Գայլխեղդը Մոխրագույն շների ցեղից» ֆիլմով։ Այս ֆիլմը ռուսական շուկայում դարձավ առաջատարներից մեկը[1][2][3], բայց ստացավ խառը արձագանքներ։ Ֆլմում ի տարբերություն գրքի փոխված է վերջաբանը և կրճատված էին որոշ գործողություններ։ Մարիա Սեմյոնովան դժգոհ էր մնացել ֆիլմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գայլխեղդը» վաճառքի 10 օրում ստացավ 17 մլն դոլլար
  2. «Կինոշուկա ԱՊՀ։ 2007 թվականի արդյունքներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  3. «Տոթ» և «Գայլխեղդ» ֆիլմերը անցնում են «Дневной дозор» ֆիլմին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]