Գայլխեղդ․ մենամարտի իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլխեղդ․ մենամարտի իրավունք
ՀեղինակՄարիա Սեմյոնովա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվհոկտեմբերի 22, 1996
ՇարքԳայլխեղդ
Երկիր Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ1996

Գայլխեղդ․ մենամարտի իրավունք, ռուս գրող Մարիա Սեմյոնովայի երկրորդ վեպն է «Գայլխեղդ» վեպերի ժողովածուում։ Գիրքն սկսել է գրել 1995 թվականի նոյեմբերի 1-ին և ավարտել է 1996 թվականի հոկտեմբերի 22-ին։ Գրքի բնօրինակը տպագրվել է 1996 թվականին։ Վեպը համարվում է Գայլխեղդի՝ Վիենական մոխրագույն շների տեսակի վերջին ներկայացուցչի արկածների շարունակությունը։ Առաջին՝ «Գայլխեղդ» վեպի սյուժետային զարգացումը շարունակվում է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցնելով Վրատայի միջով՝ Գայլխեղդը ու իր ուղեկից՝ Էվրիխը, շարունակում են ճանապարհորդել։ Վեպի ընթացքում բացահայտվում է նրանց առաջնային նպատակը. հասնել Փրկության Կղզուն և գտնել այնտեղ նավը՝ Տիլորայի փոխադրման միջոցը։ Գայլխեղդն ու էվրիխը որոշում են գնալ Կոնդար քաղաք և գնել ծովային նավի տեղեր։

Կոնդար գնալիս նրանց միանում են ևս երկու ուղեկից՝ Սիգնան, որ փնտրում էր իր որդիներին, և Գայլխեղդի ու Էվրիխի շնորհիվ բռնաբարող ամուսնուց փրկված Ռեյտամիրան։ Ճանապարհին նաև իմանում են, որ անհաղթելի ռազմական արվեստ կան-կիրոն՝ ստեղծված հանուն սիրո, իբր թե ընկել է վատ ձեռքերի մեջ. ինչ-որ տեղ հայտնվել է առաջնորդ, որը կարող է սովորեցնել այդ արվեստը յուրաքանչյուրին։

Կոնդարում Հովվաշունն ու Էվրիխը որոշ ժամանակ մնում են այնտեղ։ Հետո Էվրիխի մեղքով իրենց դրամապանակները՝ նավի տոմսեր գնելու գումարի հետ գողանում են։ Ճանապարհորդները մնում են Կոնդարում գումար վաստակելու համար։ Սկզբում Հովվաշունն աշխատում է «Сегванская зубатка» ռեստորանում որպես պահակ, ապա Վիոնաի թիկնապահ։ Վիոնան ոսկերիչ Ուլոյխոյի կինն էր, որին Հովվաշունը ստիպված է լինում փրկել Մորանա Մահի ծառաներից։

Կուտակելով բավարար գումար՝ Գայլխեղդն ու Էվրիխը գնում են նավի տոմսեր, որն ուղղված էր դեպի Տին-Վիլենու, վայր, որտեղ հայտվել էր կան-կիրոյի առաջնորդը։ Նրանց հետ միասին ճանապարհորդության է գնում Յարա անունով մի տղա, որը կորցրել էր իր ծնողներին օտար վայրերում չարակամ մարդկանց պատճառով և հիմա ուզում է վերադառնալ հայրենիք։

Նավով ճարապարհորդելու ժամանակ փոթորիկ է բարձրանում։ Հոսանքը քշում է նավը դեպի ժայռը, որի հետ առաջ բախվել էին մի շարք նավեր և որը ուներ սեփական անուն՝ Ձիավոր։ Ժայռին մոտենալու ժամանակ Գայլխեղդը, Էվրիխը և Յարան հայտնվում են ջրում, չեն կարողանում դիմադրել հոսանքին։ Նավե անդամների հետ ջախջախվում է, բայց գլխավոր հերոսները ճակատագրի կամքով փրկվում են։ Ժայքի վրա գիշերելով՝ նրան նկատում են ժայռից ոչ հեռու երկնամուխ ափ՝ լեռնային վայր՝ Յարայի հայրենիքը։

Հետո գլխավոր հերոսները հանդիպում են երկու ցեղերի հետ՝ շան-իտիգուլամի և կվար իտիգուլամի, որոնք կռվում էին իրար դեմ։ Գայլխեղդի և Էվրիխի ճակատագրերի կամքով նրանք մասնակցում են պայքարին երկու ցեղի կողմից էլ, որից հետո նրանք ցեղերը հաշտեցնելու փորձեր են անում։ Դրան հետևում է երկու ցեղերի բնակեցման դադարեցումը և ընդհանուր գյուղի կառուցումը Առվակների Կարկաչի Դաշտում. այն վայրում, որը ցեղերը օգտագործում էին որպես մարտի դաշտ։

Ապա Գայլխեղդն ու Էվրիխը շարժվում են դեպի Տին-Վիլենու։ Նրանց արդեն հայտնի էր, որ կան-կիրոյի առաջնորդը հայտնվել է Երկվորյակ-Աստվածների ամրոցում։ Որոշ ժամանակ անց Գայլխեղդն իմանում է, որ առաջնորդը մայր Կենդարատն է, որը նախկինում սովորել է դա Գայլխեղդից։ Նրան խաբեությամբ բերում են ամրոց, և նա կորցնում է իր ազատությունը։ Գայլխեղդը որոշում է ազատել նրան, մրցել նրա հետ և ապացուցել, որ ինքը պետք է լինի առաջնորդ։ Այսպիսով Էվրիխն ու Գայլխեղդը բաժանվում են։ Իսկ Գայլխեղդի հետագա կյանք կախված էր Կենդարատի հետ մրցման արդյունքներից։

Մասնակցելով մրցումին՝ Գայլխեղդը հաղթում է Կենդարատին և դառնում է առաջնորդ։ Մայր Կենդարատին ազատում են։ Իսկ Էվրիխը, նրա հետ խոելուց հետո, նստում է նավ և շարունակում իր ճանապարհորդությունը՝ Տիլորնուի խոստումը կատարելու։