Գալվեսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալվեսի ամրոց
Castillo de Gálvez
Տեսակդղյակ
Տեղագրություն39°42′09″ հս․ լ. 04°16′33″ ամ. ե.HGЯO
ՀասցեՏոլեդո
Վարչական միավորԳալվես
ԵրկիրԻսպանիա
Կառուցված12-14 դարերի ընթացքում
Շինանյութկրաքար
Բարձրություն712 մ ծովի մակերևույթից բարձր
Ընթացիկ վիճակավերված
Քարտեզ
Քարտեզ

Գալվեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Gálvez), ռազմական շինություն է Իսպանիայի Տոլեդոյի տարածաշրջանի Գալվես (իսպ.՝ Gálvez) շրջանում։ Գտնվում է Գալվեսի բնակավայրից 3 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Տալեդոյից 31 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից 712 մ բարձրության վրա և զբաղեցնում է 55 մ 2 մակերեսով տարածք։

Ներկայիս ժամանակում ամրոցը գտնվում է ավերված վիճակում։ Կիսավեր վիճակում պահպանվել են հիմնականում նրա չորս աշտարակներից երեքը, որոնք ունեն կիսաշրջանաձև տեսք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվագրվում է, որպես 12-14 դարերի կառույց, սակայն հնարավոր է, որ այն եղել է Իսպանիայի վաղ միջնադարյան կառույցներից մեկը։

Այնհայտ են ամրոցի սեփականատերերի անունները մինչև 18-րդ դարում, քանի որ չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ ամրոցի վերաբերյալ։

Ամրոցը գտնվել է բավականին հարթ տարածություն ունեցող Բրիջիդա (իսպ.՝ Brígida) կամ Վիգետա (իսպ.՝ Vírgeda) բլրի վրա։

Առաջնակի տեսքը իրենից ներկայացրել է քառակուսի հատակագծով շինություն։ Հետագայում կառուցել են չորս աշտարակները, որոնցից երեքն են պահպանվել։ Պահպանված աշտարակների վրա պահպանվել են լուսամուտներից որոշները։ Շինարարության համար օգտագործվել է կրաքար, որոնք ներսի հատվածում իրար հետ ամրացվել են գիպսի և կեղտի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]