Գալինա Սմիռնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Սմիռնովա
Ծնվել էփետրվարի 17, 1929(1929-02-17)
ԾննդավայրՍոլիգալիչ
Վախճանվել էդեկտեմբերի 12, 2015(2015-12-12) (86 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր, նատյուրմորտ և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Galina Smirnova Վիքիպահեստում

Գալինա Ալեքսանդրովնա Սմիռնովա (ռուս.՝ Галина Александровна Смирнова, փետրվարի 17, 1929(1929-02-17), Սոլիգալիչ - դեկտեմբերի 12, 2015(2015-12-12)), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Ալեքսանդրովնա Սմիռնովան ծնվել է 1929 թվականի փետրվարի 17-ին Կոստրոմայի մարզի Սոլիգալիչ քաղաքում։

Սովորել է Կոստրոմայի գեղարվեստի ուսումնարանում։ 1949 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական բաժինը։ Սովորել է Իվան Ստեպաշկինի, Միխայիլ Ավիլովի, Վլադիսլավ Անիսովիչի մոտ։

1955 թվականին Գալինա Սմիռնովան ավարտել է ինստիտուտը Յուրի Նեպրինցևի արվեստանոցում Պյոտր Լիտվինսկու, Յուրի Բելովի, Եվգենի Մալցևի, Պյոտր Ռեյխետի և այլ երիտասարդ նկարիչների հետ[2]։

1955 թվականից մասնակցել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին։ Ստեղծել է ժանրային և թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ 1960 թվականին դարձել է ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ։

Ստեղծագործական առումով առավել հետաքրքիր են ժամանակակիցների դիմանկարները, ինչպես նաև սյուժետային նկարների նատուրալ էտյուդները։ Որպես օրինակ կարող է ծառայել «Տեսաբաններ» (1965) խմբային դիմանկարը, որն ստեղծվել է համահեղինակ նկարիչ Է. Վ. Կոզլովի հետ (Նովոսիբիրսկի պետական արվեստի թանգարանի հավաքածու)։ Կերպարի վրա աշխատելիս Գալինա Սմիռնովան կարողանում է գտնել հիմնական գաղափարը և արագ արտահայտել այն ծավալների և հիմնական տոների հարաբերությունների միջոցով, պահպանելով առաջին տպավորության թարմությունը և անմիջականությունը։

1970-ական թվականներին ուժեղանում է նրա գեղանկարչության դեկորատիվությունը և գրաֆիկությունը, գույնի տեղայնությունն ու հագեցվածությունը, կոմպոզիցիայի պայմանականությունը[3]։

Ամուսինը Էնգելս Վասիլևիչ Կոզլով (1926-2007), գեղանկարիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։

Գալինա Սմիռնովայի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[4], ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում[5] և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М.: Советский художник, 1979. — С. 363.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.75.
  3. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 370.
  4. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.6—7.
  5. Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — Р.7,50.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.30.
  • Советская Россия. Республиканская художественная выставка. Каталог. — М.: Министерство культуры РСФСР, 1960. — С.77.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.39.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.38.
  • Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.51.
  • Наш современник. Выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог.. — Л.: Художник РСФСР, 1972. — С.20.
  • Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М.: СХ РСФСР, 1972. — С.103.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.24.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.31.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М.: Советский художник, 1979. — С.363.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.23.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.122.
  • Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — Р. 7,50.
  • Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — Р. 7,55.
  • Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 24 Septembre 1991. — Р. 35.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.9, 15, 362, 389—402, 404—407, 445. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.75.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]