Գալինա Լիլիչ
Գալինա Լիլիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1926[1] |
Մահացել է | 2012[1] |
Մասնագիտություն | բոհեմագետ |
Գալինա Ալեքսեևնա Լիլիչ (1926[1] - 2012[1]), խորհրդային ռուս լեզվաբան, ուսուցիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1979), Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատակից (1999), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալինա Ալեքսեևնան ծնվել է 1926 թվականի հուլիսի 10-ին Մորդովիայի հանրապետության Կովիլկինսկյան շրջանի Տրոիցկ գյուղում։
1943-1948 թվականներին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի ռուսերենի բաժնում։ 1948-1951 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1951-1952 թվականներին ստաժավորվել է Պրահայի Կարլի համալսարանում, որտեղ ներկա է եղել հայտնի լեզվաբաններ և բանասերներ Կարել Գորալեկի, Ալեքսանդր Իսաչենկոյի, Բոգուսլավ Գավրանեկի, Ֆրանտիշեկ Տրավնիչեկի դասախոսություններին։ 1952 թվականից աշխատել է Լենինգրադի պետական համալսարանում՝ որպես ասիստենտ, դոցենտ և բանասիրական ֆակուլտետի սլավոնական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր[2]։
1956 թվականին Լիլիչը դարձել է բանասիրական գիտությունների թեկնածու՝ «Չեխերենի բառապաշարի հարստացումը Չեխոսլովակիայում ազգային-դեմոկրատական կարգերի հաստատվելուց հետո» թեմայով։ Իսկ 1982 թվականին դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր՝ «Ռուսաց լեզվի դերը չեխերենի բառապաշարի զարգացման հարցում (18-19-րդ դարեր)» թեմայով։ 1961 թվականին Բարձրագույն ատեստավորման կազմակերպության կողմից ստացել է դոցենտի կոչում, իսկ 1979 թվականին՝ սլավոնական բանասիրության պրոֆեսորի կոչում։ 2003 թվականին ստացել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[3][4]։
Գիտական և մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիչի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է բանասիրության, ռուսերենից չեխերեն փոխառնված բառերով և պատմամշակութային ասպեկտների ուսումնասիրությամբ, որոնք խթանել են այդ փոխառնությունները։ Նա նաև զբաղվել է Աստվածաշնչի սլավոնական թարգմանությունների ուսումնասիրությամբ և հետազոտել դրանց ազդեցությունը սլավոնական գրական լեզուների զարգացման վրա[3]։
1999 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանով ստացել է Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն դպրոցի անդամի կոչում՝ գիտական ոլորտում կատարած աշխատանքի և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համար[5]։
Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1999)[5]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2005 թվական, «Բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և բեղմնավոր գործունեության համար»)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ В. М. Мокиенко Памяти Галины Алексеевны Лилич (1926—2012)(չաշխատող հղում) / Журнал «Славяноведение (журнал)» // РАН, М.: № 3: 2014. — С.123-125
- ↑ 3,0 3,1 В. М. Мокиенко Памяти Галины Алексеевны Лилич (1926—2012)(չաշխատող հղում) / Журнал «Славяноведение» // РАН, М.: № 3: 2014. — С.123-125
- ↑ «Галина Алексеевна Лилич». Фразеологический семинар профессора В. М. Мокиенко. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ 5,0 5,1 «Указ Президента России от 10 сентября 1999 года № 1215». Президент России. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Распоряжение Президента России от 24 января 2005 года № 26-рп». Президент России. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профессора Санкт-Петербургского государственного университета : биобиблиографический словарь / сост. Г. А. Тишкин; авт. вступ. ст.: Л. А. Вербицкая, Г. А. Тишкин. - Санкт-Петербург : Санкт-Петербургский государственный университет, 2004. — 739 с.
- Профессор Галина Алексеевна Лилич / С.-Петерб. гос. ун-т. Филол. фак.; Редкол.: А. С. Герд (отв. ред.) и др. - СПб. : Изд-во С.-Петерб. ун-та, 1996. — 61 с. — ISBN 5-288-01704-2
- 1926 ծնունդներ
- 2012 մահեր
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Դեկտեմբերի 23 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 10 ծնունդներ
- Խորհրդային մանկավարժներ
- Խորհրդային լեզվաբաններ
- Ռուս լեզվաբաններ
- Կին լեզվաբաններ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային պրոֆեսորներ