Գազարահավաք մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գազարահավաք մեքենա, գազարի, շաղգամի, բողկի, սեղանի ճակնդեղի արմատապտուղներ հավաքող կցովի մեքենա։ Միացքավորվում է 1,4 դասի տրակտորի հետ։ Տարբերում են արմատահատ (մեքենայում փրերի կտրումով) և փորող (արմատի վրա փրերի կտրումով) գազարահավաք մեքենաններ։ Արմատահատ մեքենայի հիմնական բանող մարմիններն են՝ փորող խոփը, փրամբարձիչը, արմատահատ և փրահեռացնող սարքերը։ Խոփով փորված արմատապտուղները հողից հանվում են փրերից բռնված արմատահատ փոկերով և մատուցվում փրակտրիչ սարքին։ Կտրված փրերը փոխադրիչը նետում է դաշտի բերքահավաքված մասը։ Երկայնական փոխադրիչով արմատապտուղները մատուցվում են մատնեքավոր տեսակավորիչին, որտեղից դրանք գլորվում են բեռնաթափող փոխադրիչի վրա. հողը, անջատված փրերը և բուսական այլ խառնուկներ հեռացվում են մեքենայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։