Գազանի սիրտը
![]() | |
Տեսակ | նկարված անիմացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Շարքի մասն է | Փայլաքարերի լեռը |
Հնչյունավորում | Ալեքսանդր Լենկով |
Երաժշտություն | Q4191092? |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Պիլոտ |
Շարք | Փայլաքարերի լեռը |
Թվական | 2006 |
Գազանի սիրտը (ռուս.՝ Сердце зверя), ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2006 թվականին, «Օդաչու» ստուդիայում: Ռեժիսոր Անդրեյ Սոկոլովը մուլտֆիլմը ստեղծել է ամուրյան ժողովրդական հեքիաթների հիման վրա:
Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ: Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Ամուրի մարզում»:
Բովանդակություն
Կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարգախոսը ներկայացված է մուլտֆիլմի անվանումից հետո.
- «Մարդը, որը քնում է կենդանիների որջում, արթնանում է կենդանի դարձած»` ժողովրդական հավատանք:
- «Բոլոր կանոններում լինում են բացառություններ»` ժողովրդական իմաստություն:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ամենը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ: Այդ ժամանակ Ամուրում Ուդագա անունով մի նանայացի էր ապրում: Նա հաջողակ և ճկուն որսորդ էր: Կենդանիներին հենց այնպես չէր սպանում և չէր նեղացնում մարկանց: Ուդագան քանի օր էր` որս էր անում տայգայում: Հիշում էր իր հարազատ գյուղը, կախարդ ծերունուն և նրա թոռնուհուն` Չոլչինային: Դեռ մանկուց Ուդագան և Չոլչինանա իրար սիրում էին: Նաև հիշում էր նաև իր փոքր եղբորը և թե ինչպես էր Չոլչինային նվիրել հաջողության հմայիլը: Ուդագան կարոտում է և որոշում շուտ վերադառնալ իր հայրենի գյուղ:
Վերադառնալով նա տեսնում է, որ գյուղը այրվում է: Զավթիչները թալանում են տունը և ամեն ինչ տանում են իրենց նավով: Չոլչինային նույնպես տանում են նավով, նետով կրակում են Ուդագայի վրա, սակայն միայն վիրավորում են նրան: Վիրավորված Ուդագան դանդաղ քայլելով հասնում է արջի որջը և քնում է այնտեղ: Մինչդեռ Ուդագան քնած էր` նա վերածվում է գազանի, աճում են նրա ժանիքները, մագիլներն ու մորթին: Ուդագան արթնանում է զավթիչների ձայնից և նրանց փախուստի է մատնում: Հանգստանում է միայն իր փոքրիկ եղբորը և կախարդին լսելով: Եվ ուղևորվում են նրանք երեքով դեպի զավթիչների ամրոց: Նրանց հանդիպման է դուրս գալիս մի ջոկատ, որին հանձնարարված էր բռնել Ուդագային:
Ուդագան հաղթում է ջոկատին, սայլակի վրայի վանդակի մեջ է մտնում, իսկ նրա եղբայրը և կախարդը նրան տանում են ամրոց: Ամրոցում նրանք կարողանում են ազատել աղջկան, իսկ Ուդագան զավթիչների գլխավորի հետ մենամարտում հաղթում է: Երբ սուրը խրվում է Ուդագայի կրծքավանդակի հմայիլի մեջ, հմայիլը շողում է, Ուդագան նորից մարդ դառնում, իսկ նրա հակառակորդը վերածվում է առնետի: Եվ ընկերները վերադառնում են տուն: Դրանից հետո Ամուրում ասում են. «Եթե դու ունես քաջ սիրտ և պաշտպանում ես թույլերին, ապա դու ձեռք կբերես արջի ուժ և վագրի ճկունություն:»
Փառատոններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 — XI Մանկական անիմացիայի միջազգային «Ոսկե ձկնիկ» փառատոն, փառատոնի պաշտոնական մրցանակ` գրան-պրի «Гора самоцветов» շարք, գեղարվեստական ղեկավար` Ալեքսանդր Թաթարսկի[1]:
- 2006 — IX Միջազգային «Անիմայովկա» փառատոն Մոգիլյովում, ժյուրիի հատուկ դիպլոմ «Փոքր ազգերի արդարամիտ ազգային-ազատագրական պայքարին աջակցելու համար», «Գազանի սիրտը» մուլտֆիլմ, ռեժիսոր` Անդրեյ Սոկոլով[2]:
- 2007 — XVI Միջազգային «Ոսկե դյուցազն» կինոֆորում, «Անիմացիոն ֆիլմերի» մրցույթ, դիպլոմ` «Լավագույն ժողովրդական հեքիաթի համար», «Գազանի սիրտը» մուլտֆիլմ, ռեժիսոր` Անդրեյ Սոկոլով[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գազանի սիրտը» մուլտֆիլմը «Аниматор.ру» կայքում
- «Գազանի սիրտը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գազանի սիրտը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Мария Терещенко: «Пилот» рисует сказки, «Газета» № 197 от 18.10.2005