Գազանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գազանա (լիճ)ից)
Գազանա

Գազանա, Գազան, Գազանալին, Կազան, Կազանգյոլ, Ղազան, Ղազանգյոլ լիճ է Սյունիքի մարզի Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Գեղի գետի ակունքներում՝ Գեղի գյուղից մոտ 9 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 3111,8 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։ Լիճն ունի հրաբխայի ծագում։ Բաղկացած է 3 լճակներից։ Մակերևույթը 0,018 կմ2 է, ավազանը՝ 2 կմ2։ Լճի առավելագույն խորությունը 10 մետր է։ Լճի ծավալը կազմում է 57,5 հազար մ3։ Ամռանը ջրի ջերմություը հասնում է 13oC-ի։ Ջրերը քաղցրահամ են[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 799 — 992 էջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]