Գադա Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադա Ալի
Ծնվել էմայիսի 5, 1989(1989-05-05)[1] (34 տարեկան)
Քաղաքացիություն Լիբիա[2]
Մասնագիտությունթեթևատլետ

Գադա Ալի (արաբ․՝ غادة علي‎‎, մայիսի 5, 1989(1989-05-05)[1]), լիբիացի թեթևատլետ, կարճ տարածությունների վազորդ և հեռացատկորդ։ 2000 թվականի վերջից մինչև 2010 թվականի սկզբը հանդես է եկել Լիբիայի թեթև ատլետիկայի հավաքականում։ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադա Ալին ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին։

Իր մարզական կարիերայում ամենանշանակալի ելույթը կատարել է 2008 թվականի մրցաշրջանում, երբ ընդգրկվել է Լիբիայի ազգային հավաքականի կազմում։ Իր հաջող ելույթների շարքի շնորհիվ ձեռք է բերել Պեկինի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։ 400 մետր վազքի նախնական որակավորման փուլում նա սահմանել է իր անձնական ռեկորդը՝ 1:06.19, բայց միևնույն ժամանակ իր մրցավազքում գրավել վերջին՝ յոթերորդ տեղը և դուրս մնացել կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքից[3]։

Պեկինի օլիմպիական խաղերից հետո Ալին շարունակել է մասնակցել խոշոր միջազգային մրցումների։ 2011 թվականին նա մասնակցել է Դոհայում անցկացվող Համաարաբական խաղերին, որտեղ նա ցույց է տվել 4,65 մետր արդյունքը հեռացատկում և գրավել վերջին՝ վեցերորդ տեղը։

2012-ին Պորտո Նովոյում` Աֆրիկայի առաջնությունում նա ցատկել է 4,54 մետր և դուրս մնացել նախնական որակավորման փուլից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]