Գագիկ Մինասյան (ոստիկան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Մինասյան (այլ կիրառումներ)
Գագիկ Մինասյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
Գագիկ Պարգևի Մինասյան (մայիսի 6, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանը։
Ծառայությունը ՆԳ մարմիններում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979-1989 թթ. – Երևանի 26 կոմիսարների անվան շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։
- 1989-1994 թթ. – ՀՀ ՆԳՆ Քննչական վարչության հսկող մեթոդական բաժնի ավագ քննիչ։
- 1994-1998 թթ. – ՀՀ ՆԳՆ Քննչական վարչության հսկող մեթոդական բաժնի պետ։
- 1998-2000 թթ. - ՀՀ ՆԳՆ շտաբի տեսչության վարչության ավագ տեսուչ, ապա կազմվերլուծական վարչության պետի տեղակալ։
- 2000-2001 թթ. – ՀՀ ՆԳՆ շտաբի պետի տեղակալ-կազմվերլուծական վարչության պետ։
- 2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ։
- 2003-2014 թթ. – ՀՀ Ոստիկանության կադրերի վարչության պետ։
- 2014 թ. հունիսի 5-ից ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար։
- 2015 թ. մայիսի 13-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ունի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան (2014)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[1]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։
- ՀՀ Վարչապետի շնորհակալագիր (2007)։
- ՀՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների գերատեսչական պարգևներ։
- ՌԴ ՆԳՆ մեդալներ և կրծքանշաններ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Մայիսի 6 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ոստիկաններ
- Քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդականներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» լրիվ մեդալակիրներ