Գագիկ Խաչատրյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Խաչատրյան
Ծնվել էհունվարի 1, 1954(1954-01-01)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ

Գագիկ Խաչիկի Խաչատրյան (հունվարի 1, 1954(1954-01-01)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանը ծնվել է 1954 թվականի հունվարի 1-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)։ Ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը։ Հայոց լեզու և գրականություն, գեղագիտություն է դասավանդել Արագածի, Լոռու մարզերում և Երևանում որպես հանրակրթական դպրոցներում։ 2004-2009 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետական ծրագրերի, կրթության և մշակութային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ, 2009-2010 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պոլիգրաֆիայի բաժնի պետ, 2010 թվականից՝ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տպագիր արտադրանքի բաժնի պետ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեծանվորդը տակառում, Երևան, 2013։
  • Գոռան լիճ (պատմվածքներ), Երևան, 2010։
  • Բառի գույնը (բանաստեղծություններ), Երևան, 2007։
  • Զննումներ (բանաստեղծություններ), Երևան, 1999։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]