Գագիկ Խաչատրյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Արագածոտնի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Գագիկ Մկրտչի Խաչատրյան (փետրվարի 20, 1952, Արագածոտնի մարզ, Հայաստան), ՀՀ քաղաքական և պետական գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968-1973 թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973-1976 թթ. - աշխատել է Երևանի «Բազալտ» գործարանում որպես վարպետ, ավագ վարպետ, ապա ինժեներ-կոնստրուկտոր։
- 1976-1979 թթ. - աշխատել է Երևանի «Ֆերիտ» գործարանում որպես ինժեներ-տեխնոլոգ, ապա Էջմիածնի մասնաճյուղի գլխավոր ինժեներ։
- 1983-1984 թթ. - Երևանի կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի բաժնի վարիչ
- 1983-1994 թթ. - Աշտարակի տրանզիստորների գործարանի տնօրեն։
- 1994-1999 թթ. - Աշտարակի ուժային կիսահաղորդիչների գործարանի տնօրեն։
- 2001 թ. հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ։
- 2005 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից[1]։
- 2005 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ[2]։
- 2006 թվականից նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979-1983 թթ. - ՀԿԿ Էջմիածնի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ։
- 1998 թվականից ՀՀԿ անդամ է։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 27 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ 2001 թ. հուլիսի 3-ին պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետ նշանակվելու կապակցությամբ։
- 1999 թվականից ՀՀԿ Արագածոտնի մարզային կազմակերպության խորհրդի նախագահն է։
- 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
- 2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ։
- Այժմ անկուսակցական է։
Ամուսնացած է ունի երկու երեխա։
Նախորդող - |
ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյան 2001 - 2 սեպտեմբերի 2005 |
Հաջորդող Հակոբ Բեգլարյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
- ↑ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)