Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրուքլինի թանգարան
Ֆրենսիս Քանինգհամը դասավանդում է Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոցում, 1979

Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոց, (անգլ.՝ Brooklyn Museum Art School) առանց դիպլոմի մասնագիտական դպրոց էր, որ բացվել էր Բրուքլինի թանգարանում, Բրուքլինում, Նյու Յորքում, 1941 թվականի ամռանը։ Մինչև դպրոցի բացվելը սիրողական արվեստագետների համար դասեր է առաջարկել Բրուքլինի արվեստի և գիտության ինստիտուտը, որից ստեղծվել է Բրուքլինի թանգարանը։ Բրուքլինի արվեստի և գիտության ինստիտուտը ձեռագործության արվեստի դասընթացներ է առաջարկել դեռևս 1841 թվականից։ Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոցը ցուցումներ է տրամադրել սիրողական մակարդակի արվեստագետների համար մինչև 1985 թվականի հունվար, երբ այն տեղափոխվել է Փրաթ ինստիտուտի շարունակական կրթական բաժին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոց անվանումն առաջին անգամ օգտագործվել է Բրուքլինի թանգարանի 1941-42 թվականների տարեկան զեկույցում։ Այն հիշատակվել է որպես առանձին կառույց Բրուքլինի թանգարանի կրթական բաժնից, որի հիմնական ուղվածությունը եղել է մանկական ծրագրերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրուքլինի թանգարանի ավեստի դպրոցն առաջարկել է նկարչության, լուսանկարչության, գծագրության սահմանափակ դասընթացներ։ 1945 թվականին Օգուստուս Պեկը դարձել է դպրոցի տնօրեն և ընդլայնել է հաստատության գործունեությունը։ Ամենաակտիվ գործունեության տարիներին Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոցն ունեցել է գրեթե 400 մասնակից։ Այս թիվն սկսել է նվազել, երբ 1950-ականների վերջերին ավելի շատ հաստատություններ են սկսել ծրագրեր առաջարկել գեղարվեստի ոլորտում։ Դպրոցը 1959 թվականին բակալավրի ծրագիր է նախատեսել Լոնգ Այլնդ համալսարանի հետ, սակայն այն այդպես էլ իրականություն չի դարձել միջոցների պակասի պատճառով[2]։

Նշանակալի ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Guide to the Records of the Brooklyn Museum Art School»։ Brooklyn Museum։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-25-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2014 
  2. «Brooklyn Museum of Art finding aid»։ Brooklyn Museum։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-25-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2014