Բրեթ Սթիվենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրեդ Սթիվենսից)
Բրեթ Սթիվենս
Bret Stephens
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1973 (50 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան (բակալավր)
Լոնդոնի տնտեսագիտական դպրոց (մագիստրոս)
Մասնագիտությունլրագրող, հեռուստամեկնաբան և սյունակագիր
ԱշխատավայրThe Jerusalem Post, The Wall Street Journal և Նյու Յորք Թայմս
ԱմուսինՊամելա Փոլ[1] և Կորիննա դա Ֆոնսեկա-Վոլհայմ[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Bret Stephens Վիքիպահեստում

Բրեթ Լուիս Սթիվենս (անգլ.՝ Bret Louis Stephens; նոյեմբերի 21, 1973(1973-11-21), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պահպանողական լրագրող, խմբագիր և սյունակագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, «Նյու Յորք թայմսի» խորագիր վարող և «NBC News» գործակալության ավագ խմբագիր (2017 թվականից)[3]։

Նախկինում աշխատակցել է «The Wall Street Journal» ամսագրին՝ որպես արտաքին գործերի վերաբերող թեմաների սյունակագիր, այնուհետև՝ փոխխմբագիր, պատասխանատու լինելով ամսագրի եվրոպական և ասիական խմբագրությունների խմբագրական էջերի համար։ 2002-ից 2004 թվականներին եղել է «The Jerusalem Post» պարբերականի գլխավոր խմբագիրը[4]։

2013 թվականին արժանացել է մեկնաբանության ոլորտում Պուլիցերյան մրցանակի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nytimes.com/1998/09/20/style/weddings-pamela-paul-bret-stephens.html
  2. http://folcs.org/past-events/a-conversation-with-bret-stephens-and-frank-bruni/
  3. Concha, Joe (2017 թ․ հունիսի 28). «MSNBC signs conservative columnist Bret Stephens». The Hill. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  4. Stephens, Bret (2017 թ․ ապրիլի 28). «Climate of Complete Certainty». The New York Times.
  5. "The 2013 Pulitzer Prize Winners: Commentary". The Pulitzer Prizes. Retrieved November 17, 2013. With short biography and reprints of ten works (WSJ articles January 24 to December 11, 2012).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]