Բռնաբարության միջադեպ Օկինավայում (1995)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնաբարության միջադեպ Օկինավայում (ճապ.՝ 沖縄米兵少女暴行事件, անգլ.՝ Okinawa rape incident), տեղի է ունեցել 1995 թվականի սեպտեմբերի 4-ին, Ճապոնիայի Օկինավա կղզում։ Կղզում տեղակայված ամերիկյան բանակի Հենսեն (անգլ.՝ «Camp Hansen») ճամբարի երեք զինվորներ առևանգել և ապա բռնաբարել են 12-ամյա մի ճապոնուհու։

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի սեպտեմբերի 4-ին ռազմաբազայի երեք զինվորներ՝ ծովային Մարկուս Ջիլը (անգլ.՝ Marcus Gill), ծովային հետևակներ Ռոդրիգո Հարփը (անգլ.՝ Rodrico Harp) և Քենդրիք Լեդեթը (անգլ.՝ Kendrick Ledet) առևանգել են 12-ամյա դպրոցական ճապոնուհուն, վարձակալած ավտոֆուրգոնում ծեծել, կպչուն ժապավենով փակել բերանն ու աչքերը, կապել ձեռքերը և խմբովի բռնաբարել[1]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործությունն առաջացրեց 1960 թվականից նախադեպը չունեցած բողոքի գործողություններ, որոնց հիմնական պահանջը ամերիկյան ռազմաբազայի փակումն էր։ 1960 թվականից նախադեպը չունեցած բողոքի հակաամերիկյան ալիքը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը և Ճապոնիայի վարչապետ Ռիուտարո Հաշիմոտոն հրատապ հանդիպում ունենան և ապա սեպտեմբերի 29-ին, երբ Ճապոնիայի կողմից պաշտոնական մեղադրանք առաջադրվեց ամերիկացի զինծառայողներին, նրանք հանձնվեցին ճապոնական կողմին։

Օրինական դաշտը այդ պահին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ պահի դրությամբ գործող ԱՄՆ-Ճապոնիա ռազմաբազայի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի համաձայն, ամերիկացի զինվորների վրա տեղի օրենքները չէին տարածվում։ Չնայած հանցագործությունն իրականացվել էր ԱՄՆ ռազմաբազայից դուրս, զինծառայողները ձերբակալվել են սեպտեմբերի 6-ին[2] և պահվել ամերիկյան ռազմաբազայի տարածքում, որը տևել է ընդամենը 25 օր։

Հետաքննություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն լուրերին, թե կասկածյալները ազատ շարժվում են ամերիկյան ռազմաբազայի տարածքում և համբուրգերներ ուտում[3], կասկածյալները բանտարկված էին ռազմական բանտում՝ մինչև ճապոնական կողմի մեղադրանք առաջադրելը[2]։ Չնայած կասկածյալները ամեն օր տարվում էին Նահա հարցաքննության[4], բայց նրանց ճապոնական կողմին հանձնած չլինելը բողոքների առիթ տվեց[2]։

Հանցագործությունից մեկ տարի անց՝ 1996 թվականին, Ճապոնիայի դատարանը մեղավոր ճանաչեց ամերիկացիներին և ճապոնական օրենքների համաձայն զինվորներից երկուսին՝ 10-ական, մեկին՝ վեց և կես տարվա ազատազրկման դատապարտեց։ Հանցագործությունն իրականացնողների ընտանիքներից տուժող կողմին փոխհատուցում տրամադրելու պահանջ ներկայացվեց։ Ամերիկացի զինվորները պատիժը կրեցին ճապոնական բանտերում, իսկ ԱՄՆ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը վերանայվեց՝ նվազեցնելով ամերիկյան ռազմաբազայի տարածքը և զինծառայողների թվաքանակը։

Պատիժը կրելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք հանցագործների ազատազրկումը անցել է ճապոնական բանտերում, նրանք ազատ են արձակվել 2003 թվականին։ Պատիժը կրելուց հետո Ռոդրիգո Հարփը քննադատել է ճապոնական բանտային պայմանները, ասել է, որ բանտային աշխատանքը էլեկտրոնիկայի արտադրության ասպարեզում հավասար էր ստրկական աշխատանքի[5]։

Քենդրիք Լեդեթը, ով հայտարարել էր, որ չի բռնաբարել աղջկան, մահացել է 2006 թվականին։ Նա հայտնաբերվել է Քենեսոյի պետական համալսարանի ուսանող Լոուրեն Քուփերի բնակարանի երկրորդ հարկում, սեռական մերձեցումից հետո սպանել էր նրան (ըստ երևույթին խեղդել), որից հետո ինքնասպանություն էր գործել կտրելով բազկերակները[6]։

Այլ հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականից սկսած Օկինավայում ամերիկյան զինվորականները կատարել են 4700 հանցագործություն, որից 12 սպանություն և 110 բռնաբարություն (1997 թվականի դրությամբ)[7]։

2002 թվականին ԱՄՆ զինուժի սերժանտը ճապոնական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման բռնաբարության համար։ 2003 թվականին Նահայի շրջանային դատարանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ ծովային հետևակի կապրալին, ով ծեծել և բռնաբարել էր 19-ամյա ճապոնուհուն[8]։ 2008 թվականի փետրվարին ամերիկյան ծովային հետևակայինը ձերբակալվել էր Օկինավայի Տյատան քաղաքում 14-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով։ Իրադարձությունը առաջացրել է տեղաբնակների անհանգստությունը, երեխաները դպրոց էին գնում միայն մեծահասակների ուղեկցությամբ։ Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարությունը և Օկինավայի նահանգապետը ամերիկյան կառավարությանը բողոք հայտնեցին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Los Angeles Times: "Okinawa Rape Suspect's Lawyer Gives Dark Account : Japan: Attorney of accused Marine says co-defendant admitted assaulting 12-year-old girl 'just for fun.'" byTERESA WATANABE October 28, 1995 (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 "Americans Charged In Rape in Okinawa" New York Times. September 29, 1995 (անգլ.)
  3. Watanabe, Teresa. "U.S., Japan OK Pact on Military Crime Suspects" Los Angeles Times, October 26, 1995 (անգլ.)
  4. Adam B. Norman, The Rape Controversy: Is A Revision of the Status Forces Agreement with Japan Necessary?, 6 Ind. Int'l & Comp. L. Rev. 717, 724 (1996)
  5. Allen, David (2004 թ․ հուլիսի 18). «Ex-Marine decries nature of Japan prison work». Stars and Stripes, Pacific Edition. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին. (անգլ.)
  6. Allen, David (2006 թ․ օգոստոսի 25). «Former Marine who sparked Okinawa furor is dead in suspected murder-suicide». Stars and Stripes, Pacific Edition. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին. (անգլ.)
  7. Иншаков С. М. Зарубежная криминология Արխիվացված 2013-05-03 Wayback Machine. — М.: ИНФРА-М — НОРМА, 1997. ISBN 5-89123-099-2 (ռուս.)
  8. Суд Окинавы приговорил морпеха США к 3,5 годам заключения за изнасилование японки // NEWSru.com, 12 сентября 2003 (ռուս.)
  9. Власти Японии называют инцидент с морпехом США «непростительным» и намекают на закрытие базы // NEWSru.com, 12 февраля 2008 (ռուս.)