Բջջի վնասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բջջի վնասումը նրա կառուցվածքի, մետաբոլիկ, ֆիզիկաքիմիական հատկությունների և ֆունկցիաների այնպիսի փոփոխություններն են, որոնք

բերում են կենսագործունեության խանգարման և որը նորմալ կամ ադապտիվ կայուն հավասարակշիռ վիճակը պահպանելու անկարողությունն է, որն առաջ է գալիս վնասաբեր գործոնի ազդեցության հետևանքով։ Ախտածին գործոնը բջջի վրա ազդում է՝

-Ուղղակի կամ անմիջական ազդեցություն (վնասման առաջնային գործոններ)

-Միջնորդված ազդեցություն (վնասման միջնորդների միջոցով)

Բջջի վնասման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական[խմբագրել | խմբագրել կոդը]

-մեխանիկական

-ջերմային

-բջջում օսմոտիկ ճնշման փոփոխություն

Քիմիական[խմբագրել | խմբագրել կոդը]

-օրգանական և անօրգանական թթուներ և հիմքեր

-Ծանր մետաղների աղեր

-Ցիտոտոքսիկ նյութեր

-Դեղորայք

Կենսաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

-Մանրէներ

-Ցիտոտոքսիկ իմունագլոբուլիններ

-Ցիտոտոքսիկ բջիջներ

-Կենսաբանական ակտիվ նյութերի պակաս կամ ավելցուկ Բջջի վնասման պատճառներ են նաև՝ հիպօքսիա, միկրոցիրկուլյատոր հունի խանգարումներ (իշեմիա, թրոմբոզ), իմունոլոգիական ռեակցիաներ, սննդավիտամինային հաշվեկշռի խանգարումներ, ժառանգական և ծերացում

Բջջի վնասման հիմնական մեխանիզմները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բջջի էներգաապահովման խանգարումներ
  2. Բջջի թաղանթային և ֆերմենտային համակարգերի վնասում
  3. Բջջում իոնների և ջրի հաշվեկռի խանգարումներ
  4. Բջջի ժառանգական ծրագրի և/կամ նրա իրացման մեխանիզմների խանգարումներ
  5. Բջջի գործունեության կանոնավորման խանգարումներ։

Բջջի վնասմանը մասնակցող գլխավոր ազատ ռադիկալներ O2-, H2O2, OH, ONOO-

O2-ը հիմնականում առաջանում է օքսիդատիվ ֆոսֆորիլացման ժամանակ Օ2-ի ոչ լրիվ վերականգնման և ֆագոցիտներում օքսիդազի ազդեցությամբ։ O2-ը խթանում է լեյկոցիտներում և այլ բջիջներում քայքայիչ ֆերմենտների սինթեզը, կարող է անմիջականորեն վնասել լիպիդները, սպիտակուցները, ԴՆԹ-ն և գործում է վայրից ոչ հեռու։ Չեզոքանում է ՍՕԴ-ի ազդեցությամբ վեր է ածվում H2O2 և O2։

H2O2ը առաջանում է ՍՕԴ-ի ազդեցությամբ սուպերօքսիդից և պերօքսիսոմներում օքսիդազաների ազդեցությամբ։ Այն վերածվում է OH OCl-, որոնք քայքայում են մանրէները և բջիջները, կարող են գործել արտադրման վայրից հեռու։ Կատալազի ազդեցությամբ չեզոքանալով վեր է ածվում H2O և O2։

OHը ամենաուժեղ թթվածնայինազատ ռադիկալն է, առաջանում 1.H2O2-ից Ֆենտոնի ռեակցիայով, 2.ջրի ռադիոլիզից, 3.սուպերօքսիդից և քայքայում է լիպիդները, սպիտակուցները, ԴՆԹ-ն։ Գլյուտաթիոն պերօքսիդազայի միջոցով վեր է ածվում H2Oի։

ONOO-ն առաջանում է սուպերօքսիդի և NO-ի փոխազդեցությունից։ Քայքայում է լիպիդները, սպիտակուցները, ԴՆԹ-ն։ Չեզոքացնում է պերօքսիռեդօքսինների միջոցով կերածելով HNO2։

NO-ի դերը բջջի վնասման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

NO-ի երկակի դերը բջջի վնասման մեջ կատարվում է պրոպաթոգեն և ադապտիվ մեխանիզմներով։

Պրոպաթոգեն ազդեցություններն են՝

  1. Առաջացնում է պերօքսինիտրիտ, որն օժտված է առանձնահատուկ բարձր օքսիդացնող պոտենցիալով
  2. Ինակտիվացնում է ֆերմենտները
  3. Վնասում է ԴՆԹ-ն
  4. Մեծացնում է թաղանթների թափանցելիությունը

Ադապտիվ ազդեցություններն են՝

  1. Պրոտեինկինազի ակտիվության↑, իոնային պոմպերի սպիտակուցների ակտիվացում
  2. Բջջից Ca-ի դուրս բերում
  3. Ապոպտոզի կանխարգելում
  4. «Ջերմային շոկի սպիտակուցների»՝ HSP70, HSP90 սինթեզի ակտիվացում։ Պաշտպանում են բջիջը վնասումից և կանխում նրա մահը։

Ca2+-ի ներբջջային քանակի մեծացման հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խթանում է աուտոկատալիտիկ պրոցեսները (բարձրացնում է ֆոսֆոլիպազների, պրոտեազների, էնդոնուկլեազների և այլ ֆերմենտների ակտիվությունը)։ Արդյունքում քայքայվում են թաղանթային ֆոսֆոլիպիդները և բջջակմախքի սպիտակուցները։
  2. Ակտիվացնում է ճարպերի գերօքսիդային օքսիդացումը (ուժեղացնում է Pg-ի, էնդոպերօքսիդների առաջացումը)։
  3. Մեծացնում է Na+, K+, H+ իոնների նկատմամբ թաղանթի թափանցելիությունը։
  4. Փոքրացնում է մակրոէրգերի գոյացումը։ Միտոքոնդրիումներում Ca2+-ի կրիտիկական մակարդակի դեպքում ցիտոքրոմները և այլ ֆերմենտներն ինակտիվանում են։ Միտոքոնդրիումների մատրիքսում և կրիստաներում գոյանում են սպիտակուցների ամորֆ կալցինատներ։
  5. Ակտիվացնում է կծկման գործընթացը և հետաձգում կծկողական սպիտակուցների թուլացումը։

Բջջի ժառանգական ծրագրի և/կամ նրա իրացման մեխանիզմների խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ախտածին գործոնների ազդեցություններ, որոնց պատճառով բջջի կենսագործունեությունը խանգարվում է

-Մուտացիա

-Պաթոգեն գենի էքսպրեսիա

-«Նորմալ գենի» էքսպրեսիայի խանգարում

-Տրանսֆեկցիա (օտար ԴՆԹ-ի ներդրում, օրինակ՝ վիրուսի)

-ԴՆԹ-ի ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի, տրանսլյացիայի և ռեպարացիայի խանգարումներ

-Բջջային ցիկլի խանգարումներ

Ներբջջային ացիդոզի զարգացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտաբջջային տարածությունից նրա ավելցուկային մուտք
  2. Բջջում թթու նյութերի առաջացման ուժեղացում
  3. Բուֆերային համակարգերի անլիարժեքությանհետևանքով նրա կապման անբավարարություն
  4. Na-H փոխանակային մեխանիզմի խանգարում

Ներբջջային ացիդոզի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաթարվում է սպիտակուցների ֆունկցիոնալ հատկությունները
  2. Ակտիվանում են լիզոսոմալ հիդրոլիտիկ ֆերմենտները
  3. Մեծանում է կենսաթաղանթների թափանցելիությունը։

Բջջի վնասման դրսևորումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպեցիֆիկ դրսևորումներ՝

  • տվյալ (որոշակի) բջջին
  • տվյալ (որոշակի) գործոնին

Ոչ սպեցիֆիկ դրսևորումներ՝

  • տարբեր գործոններին
  • տարբեր տեսակի բջիջներին

Բջջի մահվան չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջի մահվան մոլեկուլյար կամ մորֆոլոգիական չափորոշիչները

  1. Բջջի պլազմատիկ թաղանթի ամբողջականության կորուստ
  2. Բջջի, ինչպես նաև նրա կորիզի ամբողջական հատվածավորում։ Արդյունքում ձևավորվում են առանձին մարմնիկներ, որոնց հաճախ կոչում են, ապոպտոտիկ մարմնիկներ
  3. In vivo պայմաններում հարևան բջիջների կողմից բջջի, դիակի (կամ նրա հատվածների) կլանում

Բջիջը համարվում է մահացած, եթե դիտվում են վերոնշյալ չափորոշիչներից որևէ մեկը։

Բջջի մահվան տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկրոզ. “բռնի մահ”

Ապոպտոզ

Աուտոֆագիա

Պարթանատոս

  • Ապոպտոզը (հին հուն․՝ apoptosis նշանակում է տերևաթափ) բջիջների գենետիկորեն ծրագրավորված մահվան ձևերից է։

Ապոպտոզի առանձնահատկություններից են՝

Բջջի կլորավուն տեսք

Կեղծ ոտիկների ներքաշում

Բջջի և կորիզի ծավալի փոքրացում (պիկնոզ)

Կորիզի հատվածավորում (կարիոռեքսիս)

Ցիտոպլազմատիկ օրգանելների աննշան փոփոխություններ

Պլազմատիկ թաղանթի բշտիկավորում

Հարևան ֆագոցիտների կողմից կլանում

  • Աուտոֆագիան բջջի սեփական բաղադրյալների լիզոսոմալ մարսումն է, բնութագրվում է աուտոֆագոսոմներում ցիտոպլազմատիկ նյութի

սեկվեստրացիայով։ Աուտոֆագոսոմները պարունակում են օրգանելներ ու ցիտոպլազմ։ Աուտոֆագոսոմների և լիզոսոմների միաձուլումից գոյանում են աուտոլիզոսոմներ, որոնցում նրա պարունակությունը քայքայում են լիզոսոմալ թթու հիդրոլազները։ Արդյունքում սննդանյութերի դեֆիցիտի պայմաններում բջիջները հնարավորություն են ստանում վերապրել՝ մինչև սննդանյութերի ստացումը դրսից։ Սննդանյութերի երկարատև դեֆիցիտի դեպքում աուտոֆագիան կարող է դառնալ բջջի մահվան եղանակ։ Առանձնահատկություններն են՝

Քրոմատինի կոնդենսացիայի բացակայություն

Ցիտոպլազմի զանգվածային վակուոլիզացիա

Աուտոֆագիկ բշտիկների կուտակում

Ֆագոցիտների կողմից աննշան կլանում կամ կլանման բացակայություն

  • Նեկրոզի առանձնահատկությունները՝

Ցիտոպլազմայի այտուց

Պլազմատիկ թաղանթի պատռվածք

Ցիտոպլազմատիկ օրգանելների այտուց

Քրոմատինի չափավոր կոնդենսացիա

Բջիջների ադապտիվ ռեակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջիջների ադապտիվ ռեակցիաների միջոցով տեղի է ունենում բջջի վնասման և նրա հետևանքների վերացում կամ սահմանափակում։ Ռեակցիաները իրականացվում է՝

  • Ներբջջային
  • Միջբջջային կամ համակարգային

Ներբջջային ադապտիվ մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բջջի խանգարված էներգոապահովման կոմպենսացիա
  2. Բջջի թաղանթի և ֆերմենտների պաշտպանություն
  3. Բջջում իոնների և ջրի դիսբալանսի վերացում կամ արտահայտվածության փոքրացում
  4. Բջջի ժառանգական ծրագրի և նրա իրացման մեխանիզմների դեֆեկտների վերացում
  5. Ներբջջային պրոցեսների կանոնավորման խանգարված մեխանիզմների կոմպենսացիա
  6. Բջջի ֆունկցիոնալ ակտիվության իջեցում
  7. Ռեգեներացիա
  8. Հիպերտրոֆիա

Բջջի խանգարված էներգաապահովման կոմպենսացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գլիկոլիզի ակտիվացում
  2. Օքսիդացման և ֆոսֆորիլացման գործընթացներին մասնակցող ֆերմենտների ակտիվության բարձրացում (թույլ կամ չափավոր վնասման դեպքում)
  3. ԱԵՖ-ի էներգիայի տեղափոխմանը մասնակցող ֆերմենտների ակտիվացում
  4. ԱԵՖ-ազների գործունեության արդյունավետության բարձրացում
  5. Բջջի ակտիվության սահմանափակում
  6. Բջջում պլաստիկ պրոցեսների ակտիվության իջեցում

Բջջի թաղանթի և ֆերմենտների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակաօքսիդանտային գործոնների ակտիվացում
  2. Բջջի բուֆերային համակարգերի ակտիվացման միջոցով ներբջջային ացիդոզի համուղղում
  3. Միկրոսոմի դետոքսիկացիոն համակարգի (ֆերմենտների) ակտիվացում
  4. Ենթաբջջային կառույցների վերականգնման գործընթացների ակտիվացում