Բջջային խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բջջային խաղ
 Mobile games Վիքիպահեստում
Խաղ, որով շարժվում է ինչպես օձի գլուխը, այնպես էլ պոչը, և կերած յուրաքանչյուր առարկա օձին դարձնում է ավելի երկար

Բջջային խաղ, տեսախաղ է, որը խաղում են բջջային հեռախոսով[1]։ Այս տերմինը վերաբերում է այն բոլոր խաղերին, որոնք խաղում են ցանկացած բջջային սարքերով՝ բջջային հեռախոս (ֆունկցիոնալ հեռախոս կամ սմարթֆոն), պլանշետ, անձնական թվային օգնական, դյուրակիր խաղային համակարգ, շարժական մեդիա նվագարկիչ կամ գրաֆիկական հաշվիչ, ցանցի հասանելիությամբ կամ առանց դրա[1]։ 1997 թվականին Nokia ընկերությունը թողարկեց Օձ (Snake) խաղը, որը նախապես տեղադրված էր Nokia-ի արտադրության բջջային սարքերի մեծ մասում։ Այդ ժամանակից ի վեր այն դարձել է ամենատարածված խաղերից մեկը ամբողջ աշխարհում և տեղադրվել է ավելի քան 350 միլիոն սարքերի վրա։ Բջջային հեռախոսով ամենավաղ հայտնի խաղը եղել է Տետրիս տարբերակը Hagenuk MT-2000 սարքի վրա[2][3][4]։

Nokia 6110-ի խաղային տարբերակը, որն օգտագործում է ինֆրակարմիր պորտ, առաջիններից էր, որ ստեղծված էր բջջային հեռախոսով երկու խաղացողների համար։ Այսօր բջջային խաղերը սովորաբար ներբեռնվում են App Store-ից կամ Play Market-ից, բայց որոշ արտադրողներ խաղերը նախապես տեղադրում են շարժական սարքերի վրա։ Ներբեռնվող առաջին խաղերն առաջարկել է Ճապոնիան 1999 թվականին,իսկ 2000-ականների սկզբին դրանք հասանելի դարձան Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, ապա այն տարածքների մեծ մասում, որտեղ 2000-ականների կեսերին հասանելի էին ժամանակակից օպերատորների ցանցեր և հեռախոսներ։ Այնուամենայնիվ, բջջային խաղերը, որոնք տարածվում էին բջջային օպերատորների և երրորդ կողմի պորտալների կողմից (կայքեր, որոնք ի սկզբանե նախատեսված էին ներբեռնումների համար), մնացին խաղերի մարգինալ ձև, մինչև 2008 թվականին գործարկվեց Apple-ի iOS հավելվածների խանութը։ Լինելով բջջային բովանդակության առաջին շուկան, որը ղեկավարվում է անմիջապես բջջային պլատֆորմի սեփականատիրոջ կողմից, App Store-ը զգալիորեն փոխեց սպառողների վարքագիծը և արագորեն ընդլայնեց բջջային խաղերի շուկան, քանի որ գրեթե յուրաքանչյուր սմարթֆոնի սեփականատեր սկսեց ներբեռնել բջջային հավելվածներ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dal Yong Jin Mobile Gaming in Asia: Politics, Culture and Emerging Technologies. — Springer, 2016-07-29. — 245 с. — ISBN 978-94-024-0826-3
  2. «This was the world's first cell phone with a game loaded on it - PhoneArena». web.archive.org. 2019 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Microsoft Devices Blog (2013 թ․ հունվարի 16). «10 things you didn't know about mobile gaming». Microsoft Devices Blog (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Handy-Sammler.de - Hagenuk MT-2000». web.archive.org. 2013 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2017 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բջջային խաղ» հոդվածին։