Բուրգոսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրգոսի ամրոց
Castillo de Burgos
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունԲուրգոս քաղաք
Վարչական միավորԲուրգոս
ԵրկիրԻսպանիա
Համալիրի մասWay of Saint James in the province of Burgos?
Կառուցված9-րդ դար
ԿառուցողՎեստգոթեր
Ընթացիկ
սեփականատեր
Burgos City Council?
ԻրադարձություններSiege of Burgos?
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Burgos Վիքիպահեստում

Բուրգոսի ամրոց (իսպ. Castillo de Burgos), ամրոց Իսպանիայի Բուրգոս քաղաքում։ Գտնվում է Սան Միխել բլրի վրա, քաղաքից 75 մետր վերև և ծովի մակարդակից 981 մետր բարձրության վրա։ Ամրոցում կատարվել են հնագիտական պեղումներ։

1925-1926 թվականներին այստեղ փորձում էին գտնել Նապոլեոնյան ժամանակաշրջանի ռազմական ֆայլեր,երբ ֆրանսիացիները նահանջի ժամանակ պայթեցրեցին ամրոցը։

Ամրոցի ընդհանուր ատրիբուտների համաձայն, նրա ծագումը վերագրվում է Վեստգոթերին։

Ֆրանսիական Օկուպացիայի ընթացքում, 1813 թվականի հունիսի 15-ին ֆրանսիական զորքերը որոշում են լքել ամրոցը, և այն ոչնչացնում են պայթուցիկ ռումբերով։ Պայթյունի արդյունում ամրոցը գրեթե լիովին ավերվեց, այժմ միայն ավերակներ են մնացել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին, հնագիտական պեղումների արդյուքնում հայտնաբերվել են հնագույն մարդու բնակության հետքեր Դեպոզիտո, Սան Միխել և Կաստիլո բլուրների վրա։

Ամրոցի բլրի վրա հայտնաբերվել են հնագույն քաղաքի հետքեր, որոնք թվագրվում են մ.թ.ա 2000 թ.:

Ամրոցը որպես նահանգային բանտ է օգտագործվել Գալիսիային Գարսիա 2-րդ, Լեոնի Ալֆոնսո 6-րդ և Թոմաս Գորնայի, Անգլիայի Էդվարդ երկրորդ թագավորի մարդասպանի կառավարման տարիներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]