Բուսական աշխարհի կադաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուսական աշխարհի կադաստր, բուսական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ։ Բուսական աշխարհի կադաստր վարում են բուսատեսակների ու համակեցությունների, դրանց աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունների բացահայտման նպատակով։ Բուսական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար՝ ոչ ուշ, քան 10 տարին մեկ, առանձին դեպքերում՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։