Բույսերի հասունացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի հասունացում, սերմերի և պտուղների զարգացման ավարտման փուլը։

Բույսերի հասունացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի հասունացում փուլի սկզբում տեղի է ունենում սերմերի և պտղապատյանի արագ աճ ու ձևավորում, վեգետատիվ օրգաններից դեպի գեներատիվ օրգաններ ջրի և յուրացվող նյութերի ինտենսիվ հոսք, բարձրմոլեկուլային պահեստային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր,օսլա) սինթեզ։ Բույսերի հասունացում ավարտվում է սերմերի աստիճանաբար ջրազրկմամբ և պտղի կենսագործունեության մարմամբ (տես Հանգիստ բույսերի), պտղապատյանը ձեռք է բերում հասուն պտղին բնորոշ գույն, համ և հոտ։ Այդ բոլոր փոփոխությունների արդյունքում սերմերը դառնում են նոր բույսի լիարժեք սաղմեր, իսկ պտղապատյանը ծառայում է նրանց որպես պաշտպանություն և հրապուրում կենդանիներին, որոնք նպաստում են սերմերի տարածմանը։ Պտուղների հասունացման արագությունը կախված է միջավայրի ջերմաստիճանից, լուսավորվածությունից, գազային բաղադրությունից, ինչն օգտագործվում է բույսերի հետ բերքահավաքային հասունացման ապահովման համար, ինչպես նաև բույսի տեսակից և նույնիսկ սորտից։ Կորիզավոր, պտղատուբույսերի, ելակի, թզի հասունացման փուլը կարճատև է, ցիտրուսայիններինը՝ երկար։ Բույսերի հասունացման կենսընթացները կարգավորվում են բուսահորմոններով, մասնավորապես՝ էթիլենով, որն օգտագործում են հավաքված պտուղների հասունացումն արագացնելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։