Բույսերի կայուն թառամման խոնավություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի կայուն թառամման խոնավություն, հողի խոնավություն,որի դեպքում ի հայտ են գալիս բույսերի կայուն թառամման հատկանիշներ (չի վերանում թառամող բույսերը ջրային գոլորշիներով հագեցած մթնոլորտում զետեղելուց հետո)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտվում է չոր հողի զանգվածի տոկոսային մասով կամ որոշակի ծավալում ջրի շերտի բարձրությամբ (մմ)։ Որպես կանոն՝ որքան մանրահատիկ և հումուսով հարուստ է հողը, այնքան բույսերի կայուն թառամման խոնավություն բարձր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։