Բույսերի անատոմիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշանազգիներ

Բույսերի անատոմիայի բնագավառում առաջին ուսումնասիրությունները կատարել է Հ. Բեդելյանը, ապա՝ Արմեն Թախտաջյանը և Ա. Յացենկո-Խմելևսկին, որոնց հետազոտություններով Հայաստանում դրվել է բնափայտի անատոմիայի ուսումնասիրությունների հիմքը։ Ա. Յացենկո-Խմելևսկին հրատարակել է «Կովկասի բնափայտերը» (ռշուսումնական) երկհատորը։

Ա. Թախտաջյանի և Ա. Յացենկո-Խմելևսկու ստեղծած բուսանատոմների հայկական դպրոցի ներկայացուցիչներ Վ. Փալանջյանը, Բ. Տեր-Աբրահամյանը, Ն. Մելիքյանը, Մ. Գզիրյանը շարունակել են շրջակա միջավայրի գործոնների հետ բնափայտի կառուցվածքային փոխազդեցության, Վ. Ավետիսյանը, Է. Գաբրիելյանը, Ա. Մելիքյանը, Ն. Խանջյանը, Լ. Մուրադյանը, Կ. Թամանյանը, Մ. Հովհաննիսյանը, Գ. Օգանեզովան՝ կարգաբանության և ֆիլոգեևիայի նպատակներով՝ բույսերի վեգետատիվ ու գեներատիվ օրգանների անատոմիայի կառուցվածքների ուսումնասիրությունները։

Համեմատական անատոմիայի եղանակի կիրառմամբ ստացված տվյալներն ամփոփել է Գ. Օգանեզովան՝ իր «Շուշանազգիների սերմերի կառուցվածքը և համակարգը» (2008) մենագրության մեջ։ Հայաստանի բուսանատոմների աշխատանքներն ու ստացած տվյալներն ընդգրկվել են «Սերմերի համեմատական անատոմիա» (1985-2010, խմբ.՝ Ա. Թախտաջյան, ռուսումնական) բազմահատոր տեղեկատու հրատարակության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։