Բուխհոլցյան համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բուխհոլցյան համակարգը դասակարգային և հաշվարկային համակարգ է շախմատի բնագավառում, որը զարգացրել է Բրունո Բուխհոլցը 1932 թվականին՝ շվեյցարական մրցաշարի համար։ Ի սկզբանե այն զարգացել է որպես օժանդակ հաշվարկային մեթոդ, բայց վերջերս այն կիրառվում է որպես թայբրեյքինգյան համակարգ (հավասար հաշիվների վերացում)։ Դա առաջին անգամ, հավանաբար օգտագործվել է 1932 թվականին՝ Բիթթերֆիլդյան մրցաշարում:Այն նախագծվել է՝ փոխարինելու Բերգերի հաշվարկային համակարգին։
Մեթոդը հետևվյալն է. տալ յուրաքանչյուր խաղացողի՝ 1 միավորի չմշակված հաշիվը ամեն մի հաղթանակի համար և կես միավոր՝ յուրաքանչյուր՝ այսպես ասած «ոչ ոքի» արդյունքի դեպքում։ Երբ կիրառվում էր որպես փոփոխվող հաշվարկային համակարգ, յուրաքանչյուր խաղացողի Բուխհոլցյան հաշիվը հաշվարկվում էր՝ յուրաքանչյուր մրցակցին ավելացնելով չմշակված հաշիվ և բազմապատկելով անմշակ հաշվարկները։ Ոչ մի բազմապատկում չէր կատարվում, եթե խաղացողների միջև վերանում էր հավասար հաշիվը և մրցակիցների չմշակված հաշիվների համագումաը օգտագործվոմ է «ոչ ոքի» ասվածը վերացնելու նպատակով:Կիրառվելով որպես թայբրեյքինգյան համակարգ, այն հավասարվեց Սոլկոֆֆյան սիստեմին։
Գլխավոր քննադատությունն՝ ուղղված այս համակարգին, այն է, որ թայբրեյքինգյան հաշվարկները կարող են աղավաղվել այն բոլոր խաղացողների կողմից, ովքեր հանդես կգան սադրանքներով (հատկապես վաղ փուլերում)։ Այս խնդրից խուսափելու համար,երբեմն կիրառվում է Բուխհոլցի առաջարկած Մեդիան-Բուխհոլցյան համակարգը։ Մեդիան-Բուխհոլցյան համակարգում խաղացողների մրցակիցների ամենալավ և ամենավատ արդյունքները հանվում են, և գումարվում են միայն մնացող հաշիվները։