Բուլինգը բանակում

Բուլինգը բանակում, ֆիզիկական կամ բանավոր ագրեսիայի դրսևորումները զինված ուժերում։ 2000 թվականին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը (ՊՆ) բուլինգը սահմանել է հետևյալ կերպ. «...ֆիզիկական ուժի կիրառում կամ լիազորությունների չարաշահում՝ ուրիշներին վախեցնելու կամ զոհաբերելու կամ անօրինական պատիժներ տալու նպատակով»[1]։ Թագավորական «Princess» զորանոցում արձանագրված մահվան մի շարք դեպքերը, որոնք, ենթադրաբար, ինքնասպանությունների հետևանք էին[2],, QC-ի աշխատակից Նիկոլաս Բլեյքը վերաքննել է և հանգել այն եզրակացության, որ չնայած 1990-ականների կեսերից մինչև դարավերջ գոյություն ուներ բուլինգի մշակույթ, շատ դեպքեր ներկայացվել են որպես պաշտպանական վարժանքների ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանք։
Ոմանք պնդում են, որ այսպիսի վարքագիծը պետք է թույլատրվի, քանի որ գոյություն ունի ընդհանուր ակադեմիական կոնսենսուս, որ «զինվորական գործը» տարբերվում է այլ մասնագիտություններից։ Ակնկալվում է, որ զինվորները պետք է իրենց մասնագիտության բերումով վտանգի ենթարկեն իրենց կյանքը, ուստիև, ըստ այդմ, պետք է զարգացնեն մարմնի և ոգու ուժը, ուրեմնև, այդ նկատառումներից ելնելով, նրանց շրջապատում բուլինգն ընդունելի է[3]։
Որոշ երկրներում նորակոչիկների շրջանում վայրագության դրսևորումները հանդուրժվել և նույնիսկ քաջալերվել են որպես ծես, որը կերտում է բնավորություն ու կոպտություն. այլ երկրների բնակներում էլ ցածրաստիճան, կամ առավել ջահել և կամ ֆիզիկապես թույլ նորակոչիկների նկատմամբ համակարգված կերպով կիրառվող բուլինգը փաստացի խրախուսվել և շարունակաբար խրախուսվում է ռազմական քաղաքականությամբ՝ լռելյայն կամ բացահայտ (տես «Դեդովշչինա »):[փա՞ստ]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Values and Standards of the British Army – A Guide to Soldiers, Ministry of Defence, UK March 2000, paragraph 23.
- ↑ Deepcut Review Արխիվացված Դեկտեմբեր 9, 2006 Wayback Machine accessed 14 January 2007
- ↑ Social Psychology of the Individual Soldier, Jean M. Callaghan and Franz Kernic 2003 Armed Forces and International Security: Global Trends and Issues, Lit Verlag, Munster
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոլորտ T Բուլինգ, ոտնձգություն և ինքնասպանություն զինվորական զինված ծառայություններում
- Ֆիլմը տանում է դեպի բանակի ահաբեկչության հետաքննություն BBC News 2 օգոստոսի 2005 թ
- Ռուսական բանակի ահաբեկումը «սարսափելի» BBC News 20 հոկտեմբերի 2004 թ
- Բրազիլիայի բանակը հետաքննում է խոշտանգումների տեսանյութը BBC News 15 նոյեմբերի 2005թ