Jump to content

Բուժանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուժանք
Տեսակբժշկական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1926
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Լուծարվել է1930

Բուժանք, առողջապահական ամսագիր։ Լույս է տեսել 1926-1930 թվականներին, Փարիզում։ Տպագրել է առողջապահական և գիտա-բժշկական հոդվածներ, նյութեր՝ նվիրված հայ բժշկության պատմությանը, անվանի բժիշկներին, սպորտի, դպրոցի առողջապահական հարցերին, բուժման ժողովրդական եղանակներին։ Պարբերաբար լուրեր է տպագրել ՀԽՍՀ-ում առողջապահության գործի մասին։