Բորչանինովի-Պերվուշինի ջրաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորչանինովի-Պերվուշինի ջրաղաց
Տեսակճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1908
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Բորչանինովի-Պերվուշինի ջրաղաց (ռուս.՝ Мельница Борчанинова-Первушина), ճարտարապետական հուշարձան Եկատերինբուրգում (տեղական նշանակության, № 6600173000)[1]:

Ջրաղացի շենքը գտնվում է Չելյուսկինցիների փողոցում (նախկինում՝ Հյուսիսային), Սվերդլովի (նախկինում՝ Արսենտևսկի պողոտա), Ավեյդի (նախկինում՝ 2-րդ Արևելյան) և Ազինի (նախկինում՝ 4-րդ Մելկովսկու) փողոցներով սահմանափակված տարածքում։

Կառուցվել է « Ս. Ի. Գրաչով և Ա. Ե. Բորչանինով ընկերության միջոցներով»։ Բորչանինովի-Պերվուշինի ջրաղացը համարվում է 20-րդ դարի սկզբի արդյունաբերական ճարտարապետության նմուշ էկլեկտիկայի ոճով և «նշանակալի քաղաքաշինական դեր է խաղում»։ Կառուցվել է 1906-1908 թվականներին անհայտ ճարտարապետի կողմից[2]։

Ջրաղացի շինարարության նախաձեռնողը եղել է եկատերիբուրգյան գործարար և հասարակական գործիչ Ալեքսանդր Եֆրեմովիչ Բորչանինովը (1859 թվականի հոկտեմբեր-1907 թվականի հուլիսի 30)։ Ջրաղացի համար ձեռք բերվեցին նորագույն սարքավորումներ, բայց շինարարության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով Բորչանինովը մահացավ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե հինգհարկանի մասնաշենքը ուղղված է դեպի Պրիվոկզալնայա հրապարակ։ Լայնածավալ շենքը ճակատային հատվածի ողջ բարձրությամբ բաժանված է որմնասյուներով և պատուհանների շարքով, որոնք զարդարված են բարձրաքանդակներով։ Հիմնական ճակատի անկյունները զարդարում են փոքրիկ աշտարակները, իսկ կիսաշրջանաձև ճակտոնները և շրջանաձև բարոկկո ոճի գմբեթները ձևավորում են ճակատի պսակաձև հատվածը։ Ճակատի զարդարանքը լրացնում են ձևավոր շարվածքը և երկրաչափական զարդաքանդակները[2]։ Շենքը կառուցված է էկլեկտիկայի ոճային ձևերով և «աղյուսային» ոճի տարրերով։

Ջրաղացը բաղկացած էր[1]`

  • Հինգհարկանի քարե շինությունից
  • Ուժային արտադրամասից
  • Քարե ատաղծագործական արհեստանոցից
  • Անցակետից

Սվերդլովսկի մարզային խորհրդի գործադիր կոմիտեի 1980 թվականի հունվարի 11-ի (№ 16) և 1991 թվականի մայիսի 15-ի (№ 75) որոշումներով ջրաղացը ճանաչվել է որպես մարզային նշանակության ճարտարապետական հուշարձան[1]։

Ջրաղացը կանխամտածված կառուցվել է հինգ հարկանի շենքի տեսքով։ Այդպիսով, Բորչանինովը ցանկացել է թաքցնել, որ այդ տարածքում ջրաղաց կա և որոշել է այն քողարկել բնակելի շենքի կամ հյուրանոցի անվան տակ։ Հնարավոր է արգելված է եղել երկաթգծի կայարանի մոտակայքում ջրաղացի կառուցումը, կամ էլ նա այդ ձևով ցանկացել է խուսափել հարկերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ПЕРЕЧЕНЬ ОБЪЕКТОВ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ, находящихся на территории муниципального образования «город Екатеринбург»
  2. 2,0 2,1 Слукин, В. М. Мельница Борчанинова-Первушина // Энциклопедия Екатеринбурга [Электрон. ресурс] : электронная энциклопедия. — Электрон. дан. и прогр. — Екатеринбург. : ИИиА УрО РАН, год не указан. — 1 электрон. опт. диск (CD-ROM)
  3. Микитюк, В. П. Борчанинов, Александр Ефремович // Энциклопедия Екатеринбурга [Электрон. ресурс] : электронная энциклопедия. — Электрон. дан. и прогр. — Екатеринбург. : ИИиА УрО РАН, год не указан. — 1 электрон. опт. диск (CD-ROM)