Բովանդակության կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բովանդակության կառավարումը (անգլերեն՝ Enterprise Content Management, ECM) ստեղծված է կառավարելու որևէ ձեռնարկության բովանդակության ամբողջությունը : Այսինքն հաշվի է առնում չհամակարգված էլեկտրոնային փաստաթղթերը՝ ի տարբերություն տվյալների բազայում արդեն համակարգված էլեկտրոնային տեղեկատվության։ Օրինակ՝ հնարավոր է կառավարել գնորդի տեղեկատվության թղթափանակը՝ փոստ, էլեկտրոնային փոստ, ֆաքս, պայմանագրեր և այլն, միևնույն ենթակառույցում :

Օգտագործման դաշտ[խմբագրել]

Բովանդակության կառավարման նպատակն է չհամակարգված տեղեկատվության երկարատևությունը՝ հավաքագրումը, կազմակերպումը, օգտագործումը, հրապարակումն ու տրամադրումը, կառավարման վերջում դրա արխիվացումը : Ըստ օգտագործողների կարիքների՝ գոյություն ունեն բովանդակության կառավարման բազմաթիվ համակարգեր : Բովանդակության կառավարման նպատակն է երևան հանել բազմաթիվ բնագավառներում առկա տարբեր տեխնոլոգիաներ՝

  • GED կամ DM. փաստաթղթերի էլեկտրոնային կառավարում
  • WCM (Web Content Management). վեբի բովանդակության կառավարում
  • DAM (Digital Asset Management). թվային աղբյուրների կամ մուլտիմեդիա փաստաթղթերի կառավարում
  • տվյալների կամ արխիվային (փաստաթղթային կառավարում)
  • էլ. փոստի կառավարում
  • Workflow

Այս համընկնումը օգտագործողներին թույլ է տալիս չհամակարգված տեղեկատվության միջոցով արդյունավետորեն փոխգործակցել, հնարավորություն տալով, որպեսզի տեղեկատվությունը և գործընթացը լինեն օրենքի և այդ տեղեկատվության կանոնակարգի սահմաններում, այսինքն մի բնագավառում, ուր իրավունքը մշտապես զարգացման փուլումէ։