Բոուլինգի գնդերով լի օվկիանոսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոուլինգի գնդերով լի օվկիանոսը
անգլ.՝ The Ocean Full of Bowling Balls
ՀեղինակՋերոմ Դեյվիդ Սելինջեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1947
Հրատարակման տարեթիվհրատարակված չի

«Բոուլինգի գնդերով լի օվկիանոսը» (անգլ.՝ The Ocean Full of Bowling Balls), ամերիկացի դասական գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի կողմից 1947 թ. գրված և դեռևս չհրատարակված պատմվածք[1]։

Ստեղծագործության մեջ պատվում է Քենեթ Քոլֆիլդի մահվան մասին, ով ավելի ուշ «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպում դառնում է հերոսներից մեկը՝ Ալին, գլխավոր հերոս Հոլդեն Քոլֆիլդի մահացած փոքր եղբայրը։ Սելինջերը սկզբում ցանկանում էր հրատարակել վեպը և գրելուց մեկ տարի անց՝ 1948 թվականին այն վաճառում է «Woman's Home Companion» հրատարակչությանը։ Սակայն այդ ընկերությունը այն չի տպագրում, և Սելինջերը հետ է վերցնում այն[2]։

Պատմվածքը հասանելի է միայն ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի համալսարանի գրադարանում[3], և նրանք ովքեր ցանկանում են ընթերցել պատմվածքը, պետք է ներկայացնեն անձը հաստատող միանգամից երկու փաստաթուղթ (օրինակ անձնագիր և վարորդական իրավունք), իսկ պատմվածքը կարելի է կարդալ բացառապես գրադարանավարի ներկայությամբ և փակ ընթերցասրահում։ Գիրքը չի հրատարակվելու մինչև 2060 թվականի հունվարի 27-ը, այսինքն մինչև հեղինակի մահվան 50-ամյակը լրանալը[4]։

2013 թվականի նոյեմբեր ամսին համացանցում հայտնվեց անօրինական տպագրված պատմվածքի ներածրած (սկան) էջերը, ևս երկու մինչ այդ չհրատարակված «Հոբելյարը» և «Սեռեր» վեպերը[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. JD Salinger: A Bibliography. DM Fiene - Wisconsin Studies in Contemporary Literature, 1963
  2. French W. J. D. Salinger. 1963
  3. Kristopher Jansma (2011 թ․ փետրվարի 1). «Saving Salinger». The Millions. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  4. Princeton Libary guide pg. 2 line 5
  5. Համացանցում հայտնվել է Սելինջերի՝ նախկինում չհրապարակված երեք պատմվածք(չաշխատող հղում)
  6. «Report: Unpublished J.D. Salinger stories leak online».