Բոյուքդուզ (դաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոյուքդուզ (այլ կիրառումներ)

Բոյուքդուզ, դաշտ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ձախ ափին, Երևան-Նախիջևան երկաթագծի և խճուղու երկայնքով մինչև Նախիջևան քաղաքի մոտերքը։ Ոռոգելի ջրի պակասության և հողի աղակալած լինելու պատճառով մեծ մասով անմշակ է։ Վերջին տասնամյակներում մեծ աշխատանք է տարվում Բոյուքդուզի հողերը արհեստական ոռոգմամբ և մելիորացիայի միջոցով յուրացնելու ուղղությամբ։ Այստեղ, Արաքսի վրա կառուցված է Նախիջևանի լիճը, որի ջրերը լայնորեն օգտագործվելու են ոռոգման համար։ Այժմ արդեն ստեղծվել են մի քանի պետական տնտեսություններ, որոնք հաջողությամբ մշակում են խաղող, պտուղ-բանջարեղեն, զբաղվում անասնապահությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 760 — 992 էջ։