Բոբովաց
Քաղաք | ||
---|---|---|
Բոբվաց | ||
բոս․՝ Bobovac | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1349 թ. | |
Առաջին հիշատակում | 1349—1350 | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | |
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | |
| ||
Բոբովաց (բոս․՝ Bobovac), միջնադարյան քաղաք-ամրոց Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում։
Միջնադարյան Բոսնիայի ամենանշանակելի քաղաքը[1], XIV-XV դարերում թագավորական մայրաքաղաք։ Բոսնիական չորս թագավորների հանգստարան։ 1463 թվականին Բոսնիայի նվաճման ժամանակ այրվել և ոչնչացվել է, իսկ 1626 թվականին բնակչությունը լքել է քաղաքը։ Պահպանվել է ավերակների տեսքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբովացը առաջին անգամ՝ որպես ամրոց հիաշատակվում է 1349-1350 թվականներին։ Ամրոցը ունեցել է 11 աշտարակ։ Ամրոցի պատերի երկարությունը կազմում է մոտավորապես 1100 մետր, իսկ լայնությունը՝ 100-ից 110 սմ[2]։
Սերբական թագավոր Ստեֆան Դուշանը 1349-1350 թվականներին Ստեպան Կոտրոմանիչի դեմ կռվում անհաջող պաշարել է Բոբովացը։ 1404 թվականի հունիսին ամրոցը նվաճվել է հունգարական զորքերի կողմից և փոխանցվել է Ստեպան Օստոեին, որը 1406 թվականի հոկտեմբերի 27-ին այստեղ բանտարկվել է։ 1410 թվականին Բոբովաց հայտնվել է հունգարան զորքերի ձեռքում։ 1461 թվականին թագավորի հանգստարանը տեղափոխվել է Յայցե։ 1463 թվականին, ինչպես հայտնում է թուրք պատմաբան Դուրսուն բեգը, թուրքերը բացել են Բոբովացի դարպասները[3]։ Քաղաքը հրդեհվել և ավերվել է։ 1626 թվականին կորցրել է ստրատեգիական նշանակությունը և դատարկվել[1]։
1959-1967 թվականների Բոբովացի տարածքում անցկացվել են հնագիտական պեղումներ, որը կազմակերպել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թանգարանը[4]։ Պեղումների ընթացքում ամրոցի մատուռում գտել են հինգ գերեզման, որոնցից չորսը, հավանաբար, պատկանել են բոսնիական Ստեպան Օստոյա (1398—1404, 1409—1418), Տվրտկո II (1404—1409, 1421—1443), Ստեպան Օստոյիչ (1418—1421) և Ստեպան Տոմաշ (1443—1461) թագավորներին[5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բոբովաց Վիքիպահեստում |
---|
- Anđelić, Pavao. Bobovac i Kraljeva Sutjeska: stolna mjesta bosanskih vladara u XIV i XV stoljeću. — Сараево: Veselin Masleša, 1973. — 264 с.(սերբ.)
- «Bobovac»։ Hrvatska enciklopedija (խորվաթերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 63.(սերբ.)
- ↑ Anđelić, 1973, էջեր 40—41, 46
- ↑ Anđelić, 1973, էջեր 139—144
- ↑ Anđelić, 1973, էջեր 35
- ↑ Anđelić, 1973, էջեր 81, 88