Բնիձորի փոքր վանք
Բնիձորի Փոքր վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շահումյան, Մառնեուլի շրջան |
Տարածաշրջան | Քվեմո Քարթլիի մարզ |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
4.85 մ | |
Երկարություն | 8.50 մ |
Լայնություն | 4.85 մ |
Շինանյութ | Կիսամշակ քար |
Բնիձորի Փոքր վանք, ավերված հայկական առաքելական վանական համալիր Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի տարածքում՝ Սպիտակաշեն գյուղատեղիի և Բնիձորի Մեծ վանքի միջև գտնվող անտառածածկ վայրում։ Ենթադրաբար կառուցվել է 16-17-րդ դարերում[1]։
Եկեղեցին միանավ շինություն է։ Միակ մուտքը բացված է հարավային կողմից։ Պատերի պահպանված առավելագույն բարձրությունը 2 մ է։ Պահպանվել է մեկ զույգ որմնասյուներ։ Կանգուն վիճակում եղած ժամանակ թաղը կանգնած է եղել թաղակիր կամարի վրա։ Եկեղեցին կառուցված է մեծ չափերի կիսամշակ քարերից և կրաշաղախով։ Ունի 8.50x4.85 մ արտաքին չափեր[1]։
Եկեղեցու շուրջ տարածված է գերեզմանոց, որտեղ առկա տապանաքարերը նման են մոտակա հնավայրերում պահպանված 17-րդ դարով թվագրվող գերեզմանաքարերին։ Տապանաքարերի շարքում հանդիպում են զարդանախշերով քարեր։ Այդպիսիններից են 145x55x26 սմ չափեր ունեցող ուղանկյունաձև շիրմաքարը, որի վրա պատկերված է մարդ, սափոր, դաշույններ և այլ առարկաներ, 170x57x25 սմ չափեր ունեցող շիրմաքարը, որի վրա ծիսական հագուստներով երկու անձի պատկերաքանդակներ են՝ շրջապատված խորհրդանշական այլ իրերի պատկերներով։ Գերեզմանաքարերը չունեն գրավոր արձանագրություններ[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Շուլավեր, Սանդուխտ Ասլանյան, [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], «Անտարես» հրատ., Երևան 2002թ. էջ 238, ISBN 99930-948-0-3»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին։ Վերցված է 2017-10-21