Բնապահպանական վճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնապահպանական վճար, բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամ, միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար։ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000 թվականին։ Վճարվում է վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու, արտադրական թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղագրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներկրելու համար։

Վճարի չափը հաշվարկվում է՝ վնասակար նյութեր արտանետելու համար՝ ըստ նյութերի ծավալի, արտադրական և սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղագրելու համար՝ ըստ թափոնների ծավալների և վտանգավորության աստիճանի, ՀՀ ներմուծվող վնասակար ապրանքների համար՝ դրանց մաքսային արժեքի հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։