Բնամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնամաս, հանքավայրի շահագործման ընթացքում մշտապես կամ ժամանակավորապես անձեռնմխելի թողնվող տեղամաս։

Բնամասերը ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նշանակության, բնամասերը լինում են.

  • պահպանիչ (հիմնական հանքափորվածքները, մակերևութային կառույցները, ջրամբարները քանդվելուց պահպանող),
  • հենակային (մշակված հանքատարածության տանիքի ապարների փլուզումը կանխող),
  • հակահրդեհային (հրդեհի տարածումը կանխող)
  • փակոցային (հարևան հանքափորվածքները ջրի և գազի ներխուժումից պահպանող)։

Բնամասերը ըստ ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ձևի, լինում են մեկուսացված՝ առանձին սյուների ձևով և համատարած Բնամասեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png