Բնական լադեր
Բնական լադեր, երաժշտական այս կամ այն համակարգի դիատոնիկ հնչյունաշարի աստիճաններով կառուցվող լադերը, որոնցում անդրադարձվում են տվյալ համակարգի հատկանիշները՝ հնչյունաշարի տեմպերացիան, կառուցման սկզբունքը, աստիճանների ինտերվալային հարաբերությունները և այլն։ Բնական լադերում հարևան աստիճանների միջև տարածությունը, որպես կանոն, մեծ և փոքր սեկունդա է։ Բնական լադերից տարբերվում են ալտերացված (մեծացված սեկունդա պարունակող) լադերը։ Բնական լադերը իրենց աստիճանների քանակով, ինչպես և կառուցվածքային ու արտահայտչական յուրահատկություններով բազմատեսակ են, բայց այդ անվանումը հաճախ մասնավորեցնում են դասական երաժշտության դիատոնիկ շարքի հնչյուններից կազմվող յոթնաստիճան Հայ ժողովրդական երաժշտության բնական լադերի հիմնական հնչյունաշարերը լադերին, որոնք կոչում են հին հունական երաժշտության տեսությունից առնված անուններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 490)։ |