Բյուրոկրատ (գրատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրոկրատ

«Բյուրոկրատ», գրատուն-հրատարակչություն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2010 թվականին։ Հիմնադիր-տնօրեն` Սամվել Հովհաննիսյան, տնօրեն՝ Շուշան Արզաքանյան (2012 թվականից)։

Գրախանութում վաճառվում են «Տաշեն» (Գերմանիա), «Սկիրա» (Իտալիա–Կանադա), «Ֆեյդըն» (Մեծ Բրիտանիա) և արտերկրի հայտնի այլ հրատարակչությունների լույս ընծայած գրքեր ու ալբոմներ, Ռուսաստանում հրատարակված համաշխարհային և ժամանակակից հայտնի հեղինակների երկեր՝ ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով, դասական ու արդի հայ գրողների գործեր։

«Բյուրոկրատ»-ում կազմակերպվում են գրքերի, ամսագրերի և այլ հրատների շնորհանդեսներ, դասախոսություններ, հանդիպումներ հեղինակների, հրատարակիչների հետ, ցուցահանդես-վաճառքներ։

Հրատարակչությունը սկզբնական շրջանում թողարկել է միայն «խոսող գրքեր» («Հայ սիրերգակներ», Հ. Թումանյանի «Հեքիաթները» և այլն)։ Լույս է ընծայել «Ռուբեն Հախվերդյան» (կազմ.` Շ. Արզաքանյան) ժողովածուն, Սենեկայի «Նամակներ Լուցիլիոսին բարոյական կյանքի մասին», Սուն Ցզիի «Ստրատեգիայի արվեստը» (երեքն էլ՝ 2011) և Դ. Ռիդի «Գաղտնախորհուրդ Սիոնը» (2012) գրքերը, «Բուսիդոյի օրենսգիրք»-ը (2014, 4-ն էլ ռուսերենից թարգմ.՝ Ա. Տեր-Հովհաննիսյանի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։