Բլանֆիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բլանֆիքս (ֆրանս․ blanc - սպիտակ, fixe - անշարժ), անօրգանական ներկ, քիմիական բաղադրությամբ՝ բարիումի սուլֆատ։ Ի տարբերություն բարիտի, բլանֆիքսը ամորֆ է, քիմիապես քիչ ակտիվ և բարձրադիսպերս։ Կայուն է լույսի, քիմ․ ակտիվ նյութերի նկատմամբ։ Ստացվում է բարիումի քլորիդի լուծույթից՝ նոսր ծծմբական թթվով նստեցնելով։ Որպես սպիտակ պիգմենտ և լցանյութ օգտագործվում է լաքերի և ներկերի, բարձրորակ թղթի, լիտոպոնի արտադրություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 452