Բլագոևի խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բլագոևի խումբ, Ռուսաստանում մարքսիզմի տարածմանը սկիզբ դնող առաջին սոցիալ-դեմոկրատական խմբերից։ Հիմնվել է Պետերբուրգում 1883 թվականի դեկտեմբերին՝ Դիմիտր Բլագոևի և ուրիշների կողմից։ Ունեցել է մոտ 30 ակտիվ անդամ, մեծ մասամբ՝ ուսանող։ 1884 թվականին Բլագոևի խումբը ընդունել է «Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն» անունը, իսկ «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ կապեր հաստատելուց հետո՝ «Պետերբուրգի ռուսական սոցիալ–դեմոկրատական կուսակցության խումբ»։ 1885 թվականին կազմակերպել է Ռուսաստանում առաջին սոցիալ–դեմոկրատական անլեգալ «Ռաբոչի» («Рабочий») թերթի հրատարակությունը (լույս է տեսել 2 համար)։ Բլագոևի խմբի առաջին ծրագրի նախագծում (1884) մի շարք կարևոր հարցեր լուծվել են մարքսիզմի դիրքերից, սակայն նախագիծը ունեցել է էական թերություններ։ Նախագիծը քննադատվել է «Աշխատանքի ազատագրություն» խմբի կողմից։ Պլեխանովին հանձնարարվել է մշակել երկու խմբերի համար ընդհանուր ծրագրի նախագիծ։ Բլագոևի ձերբակալությունից հետո (1885) Բլագոևի խումբը գլխավորել է Վ․ Գ․ Խարիտոնովը, վերջինիս ձերբակալությունից հետո (1886)՝ Ն․ Պ․ Անդրեևը։ 1887 թվականին Բլագոևի խումբ դադարեցրել է իր գործունեությունը։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմիտր Բլագոև
  • Անտոնով Գ. Պ.
  • Բլագոսվավով Բ. Ե.
  • Բորոդին Ն. Ա.
  • Օռլով Ս. Կ.
  • Խարիտոնով Վ. Գ.
  • Կնիպովիչ Ն. Մ.

Պետերբուրգի տեխնոլոգիկական համալսարանի ուսանողներ

  • Անդրեև Ն. Պ.
  • Անդրեև Պ. Պ.
  • Արշաուլով Պ. Պ.
  • Աշուրկով Լ. Ն.
  • Բելյավսկի Մ. Յ.
  • Գերասիմով Ա. Ա.
  • Գրիգորով Ն. Գ.
  • Դանիլով Վ. Ֆ.
  • Դեմենտև Կ. Գ.
  • Ռոզինսկի Ա. Ն.
  • Ֆոմին Ա. Ի.
  • Շատկո Պ. Պ.
  • Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի ուսանողներ
  • Լատիշև Պ. Ա.
  • Խլոպին Գ. Վ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Благоев Д., Мои воспоминания, М.— Л., 1928;
  • Овсянникова С. А., Группа Благоева, М., 1959;
  • Полевой Ю. З., Зарождение марксизма в России. 1883—94 гг., М., 1959;
  • Костин А. Ф., От народничества к марксизму, М., 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 451